481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ է կանանց ակտիվ մասնակցությունը. նախարար
12:42
20 Մայիսի 2008

Հայաստանի հետագա զարգացումը պահանջում է հասարակական կյանքում կանանց ակտիվ մասնակցություն, ինչի առնչությամբ անհրաժեշտ է ապահովել «գեղեցիկ սեռի» կրթությունը, առողջությունն ու բարեկեցիկ կյանքը, կարծում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը։

 «Երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում կանանց մասնակցությունը դառնում է Հայաստանի սոցիալական քաղաքականության կարևորագույն գործոններից մեկը», - ասաց նա երեքշաբթի «Հայաստանի գենդերային հիմնախնդիրները. զարգացում և խնդիրներ» համաժողովի ժամանակ։

Նախարարի խոսքերով, այդ բնագավառում հիմնական աշխատանքը պետք է ուղղված լինի ոչ միայն հավասար իրավունքների ստեղծմանը, այլ նաև այնպիսի մթնոլորտի ապահովմանը, որը թույլ կտա կանանց՝  իրենց լուման ներդնել երկրի կայուն զարգացման գործում։

Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել՝ գենդերային զարգացման ապահովման համար, որոնք «համահունչ են ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կառուցման քաղաքականության հետ»։

«Իհարկե, դեռևս կան խնդիրներ, սակայն մեր երկիրը վճռական է տրամադրված դրանք հաղթահարելու ուղղությամբ։ Բացի դրանից, մենք վավերացրել ենք մի շարք հայեցակարգեր, և դրանց նորմերի կիրառումը մեր խնդիրն է», - ասաց նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով վարչության պետի տեղակալ Արմինե Թոնաշյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիների ընթացքում Սոցիալական ապահովության նախարարությունը մի շարք հետազոտություններ է անցկացրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ խնդրի առավել լայն ուսումնասիրման համար։

«Այս պահի դրությամբ աշխատանքներ են ընթանում՝ նոր նախագծերի ստեղծման ուղղությամբ, և ընտանիքում բռնության վերաբերյալ երկու օրինագծերի մշակումից և ընդունումից հետո՝ կհաստատվեն մեխանիզմներ, որոնք կկարգավորեն ոչ միայն տարբեր գերատեսչությունների աշխատանքը, այլ նաև մեխանիզմներ կստեղծեն՝ վիճակագրական բազայի ստեղծման համար», - ասաց նա։

«Հայաստանի գենդերային հիմնախնդիրները. զարգացում և խնդիրներ» համաժողովը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID),  ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: