480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը «Գազպրոմին» է ներկայացրել իր փաստարկները՝ ռուսական գազի գնագոյացման վերաբերյալ
11:48
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Գազպրոմ» ԲԲԸ-ի  վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը փոխանակվել են իրենց փաստարկներով՝ Հայաստանի համար գազի գնագոյացման վերաբերյալ՝ հաշվի առնելով առաջիկա երեք տարիների ընթացքում Ռուսաստանում գազի գների ազատականացման ծրագրերը՝ հիմք ընդունելով գնագոյացման եվրոպական ստանդարտները։

Նախօրեին Երևանում կայացած հանդիպման ժամանակ հիմնական սկզբունքների թվում ՀՀ վարչապետն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանի տնտեսության մրցակցային  հնարավորությունների ապահովումը, գազի գնի ձևավորման կանխատեսելիությունը, ինչպես նաև գնի փոփոխության սահուն ընթացքի  համար պայմանների ստեղծումը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել  գազի ոլորտում  երկու երկրների համագործակցության ներկայիս մակարդակից, ընդգծելով, որ նախորդ  մի քանի տարիներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են, որի  արդյունքում  գազի սպառողների  թիվը Հայաստանում զգալիորեն ավելացել է: Այսօր խնդիրը, ըստ  Սարգսյանի և Միլլերի, արդի իրողություններին համապատասխան, նշված ոլորտում  փոխգործակցությունը  շարունակելն ու զարգացնելն է:

Զրուցակիցները  համակարծիք  են  եղել, որ Հայաստանում  գազի նոր գնի շուրջ  բանակցությունները շահագրգիռ  կողմերի  միջև պետք է  ընթանան հնարավորին կարճ ժամկետում` գնագոյացման հանգամանքների թվում հաշվի առնելով  նաև, որ «Գազպրոմ ը» տիրապետում է «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասին:

Հանդիպման ժամանակ ՀՀ  վարչապետը և «Գազպրոմ» ընկերության  վարչության  նախագահը քննարկել են  «Հայռուսգազարդ» ընկերության  կողմից բաժնետոմսերի առաջնային թողարկման  ուղղությամբ համատեղ միջոցառումների  իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային էներգետիկ համագործակցության  այլ հարցեր:

Նախօրեին «Գազպրոմի» մամուլի ծառայությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի 2011 թ.-ին «Գազպրոմը» Հայաստանի գազ մատակարարելիս անցում կկատարի եվրոպական գներին։ Հայկական կողմին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պայմանագիրը կլինի միջնաժամկետ, ընդ որում գազի գների փոփոխությունները կլինեն աստիճանական՝ հաշվի առնելով ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և «ՀայՌուսգազարդ» ընկերությունում մասնաբաժնի ավելացման հաշվին Հայաստանում «Գազպրոմի» դիրքերի ամրապնդումը։

2006 թ.-ի մարտի 31-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը ստորագրել են համաձայնագիր՝ 25 տարի ժամկետով, որը սահմանում է հանրապետության տարածքում գազաէներգետիկ նախագծերում համագործակցության ռազմավարական սկզբունքները։ Համաձայնագիրը ֆիքսում է Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը՝ մինչև 2009 թ.-ի հունվարի 1-ը հազար կուբամետրի համար 110 դոլարի չափով (նախկին 59 դոլարի փոխարեն)։

Ռուսաստանը Հայաստանը բնական գազի միակ մատակարարն է, հանրապետություն ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունքը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 278 միլիոն դրամ (մոտ 900 դոլար)։ Նրա բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (72,16% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը (22,78%)  և «Իտերա» ռուսական նավթագազային ընկերությունը (5,06%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: