480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏել» ՓԲԸ նոր տնօրեն է դարձել Նեյչո Վելիչկովը
20:02
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Նեյչո Վելիչկովը դարձել է  ռուսական «Վիմպելկոմ» ԲԲԸ «ԱրմենՏել» ՓԲԸ դուստր ստորաբաժանման (Beeline ապրանքանիշով) Գլխավոր տնօրենը։ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր 2008թ. սկզբից, երբ Օլեգ Բլիզնյուկը հեռացավ տնօրենի պաշտոնից:

««ԱրմենՏելը» մեր բիզնեսի կարևոր բաղադրիչն է և շատ հարցերում այն հանդիսանում է այլ երկրներում «Վիմպելկոմ» ընկերության զարգացման ռազմավարության որոշիչ տարր»,- «Նովոստի-Արմենիայի» համար մեջբերեցին «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսի խոսքերը։

Նրա խոսքով, ընկերությունը Հայաստանում արտոնագրեր ունի կապի բոլոր տեսակների համար և Գլխավոր տնօրեն ընտրելիս հիմնականում կարևորել է Նեյչո Վելիչկովի կառավարման բազմակողմանի և հաջողակ փորձը: «Համոզված եմ, որ նրա գիտելիքները կօգնեն ընկերությանը՝ արդյունավետ իրագործել իր առջև դրված խնդիրները` հեռահաղորդակցության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով, ինչպես նաև զբաղեցնել սպասարկման ոլորտի առաջատարի դիրքերը»,- ասել է Պլեսկոնոսը։

Իր հերթին Վելիչկոն նշել է, որ շատ ուրախ է լինել «Վիմպելկոմի» թիմում և ղեկավարել «ԱրմենՏելը», որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է: «Այսօր մեր կարևորագույն նպատակներից է Beeline ապրանքանիշի զարգացումը երկրի տարածքում, 3-րդ սերնդի ցանցի հիման վրա ծառայությունների մատուցումը և կոնվերգենտ լուծումների գործարկումն ու զարգացումը, ինչպես նաև կապի որակի և սպասարկման մակարդակի բարձրացումը: Հասնելով հաջողությունների նշված ուղղություններում՝ մենք կունենանք հեղինակություն Հայաստանի բնակչության շրջանում և կդառնանք հանրապետության սպասարկման ոլորտի առաջատար ընկերություն»,- ասել է Վելիչկովը՝ մեկնաբանելով իր նշանակումը։

Նեյչո Վելիչկովը  ծնվել է 1961թ. սեպտեմբերի 27-ին` Սոֆիայում (Բուլղարիա): Բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանում` Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական ինստիտուտում, որն ավարտել է 1990թ.:

2001-ին ստացել է MBA աստիճան` ԱՄՆ Սիեթլի համալսարանում, իսկ 2007-ին` Կառավարման և Մենեջմենթի դիպլոմ է ստացել Մասաչուսեթի տեխնոլոլգիական ինստիտուտում: 

Հեռահաղորդակցության ոլորտում աշխատում է 2000 թվականից: Հեռահաղորդակցության ոլորտ Նեյչո Վելիչկովը եկել է սեփական ընկերությունից, որը մատուցում էր խորհրդատվական ծառայություններ` Ռուսաստանում և Եվրախորհրդի երկրներում բիզնեսի ստեղծման և զարգացման գծով: 

Նա եղել է Բուլղարիայի խոշորագույն GSM  օպերատոր MobilTel-ի  կորպորատիվ վաճառքի պատասխանատուն, ինչպես նաև համակարգել է ընկերության մարկեթինգը և համալիր լուծումների վաճառքը, որն իր մեջ համադրում է ֆիքսված, շարժական և IP հեռախոսակապի հնարավորություններ: 

Վերջին երեք տարիներին Նեյչո Վելիչկովը գլխավորել է Բուլղարիայի ֆիքսված կապի խոշորագույն օպերատոր «Բուլղարական հեռահաղորդակցության ընկերության» (БКТ) բիզնես-սիգմենտի վաճառքի և մարկեթինգի բաժինը, որտեղ մասնակցել է  БКТ դուստր ձեռնարկության (շարժական կապի օպերտորի) գործարկմանը բուլղարական շուկայում:

Նեյչո Վելիչկովի ձեռքբերումներից է կապի նոր ծառայությունների  հաջող ներդրումը հեռահաղորդակցության շուկայում (կոնվերգենտ լուծումներ և ծառայություններ, GSM Gateway, VoIP լուծումներ, GSM POS տերմինալներ, շարժական VPN):  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Բի Լայն» ապրանքանիշ)   ընկերության դուստր ձեռնարկությունն է։ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Վիմպելկոմ»  ընկերությունն է։ «ԱրմենՏելը» տրամադրում է  ֆիքսված կապի՝ մոտ 640 հազ. բաժանորդ, և բջջային կապի՝ ավելի քան 450 հազ. բաժանորդ, ծառայություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։