480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կընդունի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը
19:29
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը կանցկացվի 2008 թվականի մայիսի 22-27-ը Հայաստանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իսպանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները։

Խաղերը կկայանան Երևանի «Միկա» և Աբովյանի քաղաքային մարզադաշտերում։ Մրցախաղի առաջին խաղը կկայանա Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև մայիսի 22-ին, նույն օրը ուկրաինացի ֆուտբոլիստները կխաղան Իսպանիայի իրենց խաղընկերների հետ։

Մայիսի 24-ին կանցկացվի Հայաստան-Ուկրաինա և Իսպանիա-Թուրքիա խաղերը, իսկ մայիսի 27-ին տեղի կունենան Հայաստան-Իսպանիա և Թուրքիա-Ուկրաինա հանդիպումները։

Խաղի մրցավարներն են Ալեկսանդրու Դիկանուն (Ռումինիա),Շանդոր Շաբոն (Հունգարիա), Ստեֆեն Տեները (Անգլիա)։

ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակված Միշել Վոտրոն (Ֆրանսիա), մրցավարների տեսուչ` Կարել Բոհունեկը (Չեխիա), մրցաշարի ադմինիստրատոր` Անդրեյ Մեդինցևը (Բուլղարիա)։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների երիտասարդների ֆուտբոլի հավաքականի առջև 2008 թվականի Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ անցնելու խնդիր է դրված։

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկված են դարպասապահներ Գևորգ Պրազյանը «Արարատից», Էդուարդ Հովհաննսիյանը «Փյունիկից»։

Պաշտպաններն են Արտակ Խաչատրյանը («Փյունիկ»), Համիկ Բեգլարյանը («Փյունիկ»), Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ»), Արտակ Անտոնյանը («Փյունիկ-2»), Գագիկ Դաղբաշյանը («Բանանց»)։

Կիսապաշտպաններն են Արթուր Յուսպաշյանը («Փյունիկ»), Արտակ Եդիգարյանը («Փյունիկ»), Դավիթ Մանոյանը («Փյունիկ»), Սերգեյ Հովհաննիսյանը («Ռակուունատ», Ֆինլանդիա), Լևոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Սարգիս Կարապետյանը («Բանանց»), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Սարգիս Արոյանը («Փյունիկ-2»)։

Հարձակվողներն են Գրիգոր Մովսիսյանը («Փյունիկ-2»), Ալբերտ Թադևոսյանը («Փյունիկ»), Նորայր Գյոզալյանը («Բանանց»), Միհրան Մանասյանը («Փյունիկ-2»)
Տիգրան Ոսկանյանը («Փյունիկ»), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Սարգիս Նասիբյանը («Բանանց»)։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։