478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիան շահագրգռված է Հայաստանում գերմանական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու հարցում. DAAD
19:23
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիան շահագրգռված է Հայաստանում գերմանական մշակույթի և գերմաներեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու հարցում, ասաց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տնօրեն Ալեքսանդրա Գերցները։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում գերմանական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մնա գոնե նախկին մակարդակի վրա։ Մեր նպատակն է՝ Հայաստանի բնակիչներին շահագրգռել, որպեսզի  ուսումնասիրեն գերմաներեն լեզուն»,- ասաց Գերցները երկուշաբթի՝ Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, հենց այս նպատակով Գերմանիայի դեսպանատունը DAAD-ի հետ համատեղ մտադիր է իրականացնել «Առնչվելով գերմաներենին. «Դոյչմոբիլը» մեկնում է Վայոց Ձոր և Սյունիք» ծրագիրը։

Գերցները նշեց, որ 2008 թվականին DAAD-ը 58 ուսանողական կրթաթոշակ է տրամադրել հայ ուսանողներին և գիտաշխատողներին։ Այսօր, ընդհանուր առմամբ, Գերմանիայի բուհերում Հայաստանից ուսանում է 325 ուսանող։

«Այսօր Հայաստանում գերմանացի ուսանողներ չկան, սակայն հայկական բուհերում դասավանդում են յոթ գերմանացի մասնագետներ, մասնավորապես՝ լեզվաբաններ»,- ասաց DAAD տնօրենը։

Իր հերթին Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինն ասաց, որ «Առնչվելով գերմաներենին. «Դոյչմոբիլը» մեկնում է Վայոց Ձոր և Սյունիք» նախագծի շրջանակներում Եղեգնաձորի և Կապանի դպրոցներին նվիրելու են գրքեր, ինչպես նաև աշակերտների համար կանցկացվի մշակութային ծրագիր, որի շրջանակներում նրանք կարող են ծանոթանալ ժամանակակից գերմանական արվեստի հետ։

«Նման ծրագիր անցկացնելու գաղափարը տվեցին հայ ուսանողները, որոնք կրթություն են ստացել Գերմանիայում։ Բացի այդ, երկրի մարզեր այցելելուց հետո մենք համոզվեցինք, որ գերմաներենի դասավանդումն այնտեղ բավական բարձր մակարդակի վրա է»,- ասաց դեսպանը։

«Առնչվելով գերմաներենին. «Դոյչմոբիլը» մեկնում է Վայոց Ձոր և Սյունիք» նախագծի շրջանակներում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներն այցելելու են Հայաստանի հարավային շրջանների դպրոցներ և բուհեր։ Ծրագիրն իրականացվելու է մայիսի 20-24-ը։

Հայաստանում DAAD ներկայացուցիչները աշակերտներին կտեղեկացնեն Գերմանիայի բուհերում կրթություն ստանալու հնարավորությունների, ինչպես նաև կազմակերպության կողմից հատկացվող թոշակների մասին։ Գեղարքունիքում և Կապանում գերմաներեն լեզվի ուսուցիչների համար կանցկացվեն դիդակտիկ և մեթոդոլոգիական վերապատրաստումներ։

«Դոյչմոբիլ» նախագծի իրականացման ընթացքում կբաժանվեն տեղեկատվական գրքույկներ, կապեր կհաստատվեն Հայաստանի հարավային շրջանների գերմաներեն լեզվի ուսուցիչների և գերմանական մշակույթը տարածողների միջև։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: