485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքական գործիչը իշխանություններին կոչ է անում համաներում հայտարարել անկարգություններին մասնակցելու համար դատապարտված ղարաբաղյան պատերազմի վետերանների նկատմամբ
18:53
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը իշխանություններին կոչ է անում համաներում հայտարարել  ղարաբաղյան պատերազմի մասնակիցների նկատմամբ, որոնք դատապարտվել են Երևանում մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։ Մայիսի 12-ի տվյալներով, Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 54 մարդ, որոնց թվում՝ ղարաբաղյան շարժման մասնակիցներ։

«Կարծում եմ, որ երկրում պետք է համաներում հայտարարվի, քանի որ մայիսը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի, առաջին հանրապետության հիմնադրման 90-ամյակի ամիսն է, առավել ևս, երկիրը նոր ղեկավար ունի, ինչը կարող է հիմք հանդիսանալ համաներում հայտարարելու համար»,- ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի հերոս Ալբերտ Բազեյանը երկուշաբթի լրագրողներին։

Նրա խոսքով, այդ մարդիկ որևէ կերպ չեն խանգարի դատական գործընթացին, եթե ազատության մեջ հայտնվեն։

«Կոչ եմ անում ազատել ղարաբաղյան շարժման այն մասնակիցներին, որոնց զենք օգտագործելու մեղքը ապացուցված չէ, և նրանց մոտ հայտնաբերվել է միայն պատերազմից մնացած փամփուշտներ և զենք»,- ասաց Բազեյանը։

«Ցավում եմ, որ մեր ազատամարտիկները նման իրավիճակում են հայտնվել. նրանք արտահայտել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ սատարելով նախագահի իրենց թեկնածուին, մասնակցել են հանրահավաքներին և երթերին՝ դա նրանց սահմանադրական իրավունքն է։ Իսկ նրանց նկատմամբ ձերբակալությունները, որոնց հիմքում ընկած են իշխանությունը բռնի զավթելու կամ անօրինական զենք պահելու մեղադրանքները, համոզիչ չեն»,- կարծում է Բազեյանը։

Նա ավելացրեց, որ ղարաբաղյան պատերազմի վետերանների մոտ հայտնաբերված փամփուշտները և օգտագործման համար անպիտան զենքը չեն կարող այս կարգի մարդկանց համար լուրջ մեղադրանքի հիմք հանդիսանալ։

Քաղաքական գործչի խոսքով, հաշվի առնելով այդ մարդկանց ներդրումը Արցախի ազատագրման և սահմանների պաշտպանության գործում, անհրաժեշտ է, առնվազն, փոխել խափանման միջոցը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  չկիրառել կալանքը։

«Վերջին հաշվով, պետությունն է պաատսխանատու այն բանի համար, որ բնակչության մոտ մեծ քանակությամբ անօրինական զենք է պահվում։ Այս հարցում նպատակային քաղաքականություն է պետք, որպեսզի հնարավորինս շուտ բնակչությունից առգրավվի անօրինական զենքը»,- ասաց Բազեյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։