486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում համախմբման գործընթաց. քաղաքական գործիչ
18:22
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում համախմբման գործընթաց, երկուշաբթի ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ալբերտ Բազեյանը։

«Անցյալ տարվանից սկսվել է կուսակցությունների միավորման և խոշորացման գործընթաց, ինչի արդյունքում «Ազգային վերածնունդ» և «Դաշինք» կուսակցությունները միավորվեցին Հայաստանի «Ռամկավար-Ազատական» կուսակցության մեջ՝ դե-ֆակտո դադարեցնելով իրենց գոյությունը»,- ասաց նա։

Երկու տարի շարունակ Ալբերտ Բազեյանը գլխավորել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որը ստեղծվել է 2005թ. սեպտեմբերին, երբ նա հեռացավ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունից, որտեղ զբաղեցնում էր քաղխորհրդի նախագահի պաշտոնը։

Նշելով, որ Ռամկավար-Ազատական կուսակցությունը դարձել է այդ երկու կուսակցություների իրավահաջորդը, Բազեյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների միավորման բոլոր իրավական հարցերը լուծված են, մնացել է հարթել կազմակերպչական հարցերը, և արդեն աշնանը տեղի կունենա ՌԱԿ-ի համագումարը՝ ընդլայնված կազմով։

Այս կապակցությամբ Բազեյանը չբացառեց Հայաստանի «Ռամկավար-Ազատական» կուսակցության վերանվանման հնարավորությունը՝ տեղեկացնելով, որ այս պահին այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում։
 
«Հայաստանի համար շատ է ավելի քան 70 կուսակցությունների առկայությունը, քանի որ երկրում չկան այդքան գաղափարախոսություններ և քաղաքական զարգացման մոդելներ»,- ասաց նա։

Բազեյանի խոսքով, քաղաքական ուժերի համախմբման գործընթացը շարունակական բնույթ կկրի, խորհրդակցական հանդիպումներ են կազմակերպվում ազգային-ազատական գաղափարների դաշտում գործող տարբեր փոքր քաղաքական ուժերի հետ, որպեսզի նրանք միանան Ռամկավար-Ազատական կուսակցությանը։

«Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի ուժ, որն ակտիվ մասնակցություն կունենա երկրի կյանքում՝ մասնակցելով բոլոր համապետական ընտրություններին։ Արդեն շատ քաղաքական ուժեր են հայտարարել, որ անհրաժեշտ է միավորվել և համախմբվել»,- ասաց նա։

Ռամկավար-Ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921թ. և համարվում է հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվել է 1991 թվականին։ Կուսակցությունը չի մասնակցել 2007թ. ՀՀ նախագահական ընտրություններին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: