487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հեպատիտով հիվանդացությունը 10 տարվա ընթացում նվազել է եռակի՝ հասնելով 1060 դեպքի. Առողջապահության նախարարություն
17:56
19 Մայիսի 2008

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում հեպատիտով հիվանդացությունը երեք անգամ նվազել է ՝ հասնելով տարեկան 1060 դեպքի, երկուշաբթի հայտարարեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակամահամաճարակային տեսչության պետ, Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Արտավազդ Վանյանը։

«Եթե 1997 թվականին հանրապետությունում գրանցվել էր հեպատիտի 3207 դեպք, ապա 2007 թվականին՝ 1060 դեպք։ Հիվանդացության շուրջ 90 տոկոսն բաժին է հասնում հեպատիտ A-ին»,- ասաց Վանյանը մայիսի 19-ին՝ Հեպատիտի մասին տեղեկացնելու միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, առանձնակի անհանգստություն է առաջացնում պարենտերալ հեպատիտներ B-ն և C-ն։ ԱՀԿ տվյալներով, տարեկան B և C հեպատիտներից մահանում է մոտ 1 միլիոն մարդ, և դա բավական լուրջ ցուցանիշ է»,- նշեց Վանյանը։

Նրա խոսքերով, այս կապակցությամբ Հայաստանում նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում՝ հեպատիտի նման ձևերի հիվանդացությունը նվազեցնելու համար։

1999 թվականից նախազգուշական պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է հեպատիտի B-ի դեմ պատվաստումը, ինչը բերել է հիվանդության նվազեցմանը։ «Եթե 1990-99 թվականներին մեծահասկաների և երեխաների շրջանում հիվանդության նվազումը հավասար էր՝ 2,5-3 անգամ, ապա 1999-2007 թվականներին հիվանդացության մակարդակը նվազել է 11 անգամ։ Սա բավական լուրջ հաջողություն է»,- նշեց գլխավոր սանիտարական բժիշկը։

Բացի այդ, Վանյանի խոսքերով, 2007 թվականին բուժզննում անցկացնելու կարգում փոփոխություններ են մտցվել, որոնց համաձայն, հսկողության տակ են գտնվում ռիսկային գոտու բոլոր խմբերը, որոնց մեջ մտնում են արյան կամ դրան փոխարինողների հետ աշխատող բուժաշխատողները, մասնավորպես, վիրաբույժները, ատամնաբույժները, գինեկոլոգները։

«Ռիսկային խմբերում իրականացվում են նախազգուշական պատվաստումներ»,- ասաց նա։

Նա նաև ասաց, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում նաև հեպատիտ A-ի դեմ պայքարին։ «Թեև այս ձևի դեպքում մահացությունը ցածր է, առանց նախազգուշական միջոցների այն համաճարակային բնույթ կկրի»,- ասաց Վանյանը։

Նա նաև ավելացրեց, որ միջոցներ են ձեռնարկվում նաև բուժիչ և այլ հաստատություներում, որոնք կարող են վտանգավոր լինել հեպատիտով վարակելու տեսանկյունից։ «Առողջապահության նախարարի հրամանագրով մի շարք բուժհաստատություններում ստուգումներ են անցկացվում, մասնավորապես, բժշկական գործիքների ստերիլիզացման ապահովման հետ կապված»,- ասաց նա։

Հայաստանի  առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանն իր հերթին հանրապետության բնակչությանը, հատկապես, գյուղաբնակներին այս կապակցությամբ կոչ արեց չօգտվել կասկածելի և պատահական մարդկանց կողմից առաջարկվող բժշկական ծառայություններից։

Համաճակաբանության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանն իր կողմից ավելացրեց, որ պարենտերալ հեպատիտի ռիսկային խմբի մեջ են մտնում նաև թմրամոլները և անկանոն սեռական կյանք վարող մարդիկ։

Նա նաև նշեց, որ պետք է զգուշանալ Գեղեցկության սրահներում, մասնավորապես, մանիկյուր, պիրսինգ և դաջվածք անելիս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2007 թվականին աշխարհում գրանցվել է հեպատիտի 180 միլիոն դեպք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։