484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց համազգային կոնգրեսի ձևավորումը քաղաքական պայքարի նոր փուլի սկիզբ կդառնա
15:56
19 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայոց համազգային կոնգրեսի ձևավորումից հետո քաղաքական պայքարը նոր փուլ կթևակոխի, կարծում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Այն կուսակցությունները, որոնք մտադիր են պայքարել ներկայիս իշխանությունների դեմ, պետք է միավորվեն դրա համար։ Բոլոր կուսակցությունները, որոնց մենք դիմել ենք, ողջունել են այս նախաձեռնությունը»,- ասաց Մուսինյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայոց համազգային կոնգրես ստեղծելու առաջարկությունն արել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մայիսի 2-ին ելույթ ունենալով  իր կողմնակիցներին համախմբած երկրորդ «Համազգային շարժման կոնգրեսում»։ Միաժամանակ նա չբացառեց, որ կոնգրեսը հետագայում կարող է դառնալ միասնական կենտրոնացված ուժ կամ կուսակցություն։

«Այս պահին քննարկումներ են ընթանում կոնգրեսի ստեղծման շուրջ, կատարվում են վերջին ճշտումները»,- ասաց Մուսինյանը։

Միաժամանակ նա նշեց, ար առայժմ բոլոր քաղաքական ուժերը համախմբող կուսակցություն ստեղծելու հարց չկա։

«Մենք մտադիր ենք բոլոր օրինական միջոցներով պայքարել մեր նպատակներին հասնելու համար։ Մասնակցելու ենք բոլոր ընտրություններին, կազմակերպելու ենք հանրահավաքներ և հասարակությանը մշտապես տեղյակ ենք պահելու ներկայիս իշխանությունների անօրինական գործողությունների մասին»,- ասաց Մուսինյանը։

Նրա խոսքով, կոնգրեսի հիմնական նպատակն է լինելու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը, ինչպես նաև ԵԽԽՎ բանաձևի պահանջների կատարումը։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանին առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։

ԵԽԽՎ բանաձևի հեղինակները համարել են, որ Հայաստանը պետք է քաղաքական համակարգի բարեփոխումներ իրականացնի՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, ինչպես նաև զբաղվի ընտրական համակարգի բարեփոխումներով և մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։