478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մշակույթի հայտնի գործիչները պարգևատրվել են «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններով
13:12
19 Մայիսի 2008

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ թատրոնի և կինոյի վաստակավոր երախտավորներ Երվանդ Ղազանչյանին և Գալյա Նովենցին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հարկի ներքո։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակում (պաշտոնական ուղերձ) նշվում է Ղազանչյանի մեծ ավանդը՝ թատերական արվեստում, հատկապես Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ նա մինչ օրս շարունակում է գեղարվեստական ղեկավարի իր պաշտոնը՝ արդյունավորելով նորանոր իրագործումներ և ստեղծագործական նվաճումներ:

«Թատերական արվեստի նվիրյալի նույն նախանձավոր ոգով Դուք Ձեր կարողություններն ու գիտելիքներն ի սպաս եք դնում նաև երիտասարդ դերասան-դերասանուհիների պատրաստության գործին` Ձեր ունեցած տարիների հարուստ փորձը փոխանցելով նրանց», - ասվում է կոնդակում։

Գալյա Նովենցին ուղղված ուղերձում Կաթողիկոսը նշում է, որ նա տասնամյակներ շարունակ իր դերասանական բարձր վարպետությամբ և տքնաջան աշխատանքով հարստացրել է հայ թատրոնը և կինոն:

«Հավատարիմ մնալով Ձեր անվանի ուսուցիչների` Արմեն Գուլակյանի և Վարդան Աճեմյանի ավանդին` Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք բերել հայ թատերական արվեստի զարգացմանը: Ուրախ ենք, որ այսօր հավատավոր մեր ժողովուրդը արժանիորեն մեծարում է Ձեզ` դասելով մշակույթի իր երախտավորների շարքում»- նշվում է ուղերձում։

Այս առիթով դերասաններին շնորհավորել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը և Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

Նրանք նշել են, որ նման պարգևաբաշխումները կարևոր խթան են թատրոնի զարգացման համար, որոնցով Հայ Եկեղեցին արժևորում է թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` մշակույթի գործիչներին ուշադրության արժանացնելու և գնահատելու համար:

Հանդիսությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։ Կաթողիկոսը նշել է, որ այս պարգևներն արտահայտությունն են մեր ժողովրդի սիրո և գնահատանքի։

Հանդիսության ընթացքում հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով ելույթ է ունեցել Մայր Տաճարի երգչախումբը` Ռուբեն Շարբաթյանի ղեկավարությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը: