487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անմիջապես հաղթահարել հասարակական երկպառակտումը
19:49
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն հասարակական երկպառակտումը հաղթահարելու նպատակով, կարծում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի երկրներին  ԱՄՆ աջակցության  համակարգող Թոմ Ադամսը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից, մայիսի 14-17-ը հանրապետություն կատարած այցի ընթացքում Ադամսը և նրա տեղակալ Դենիել Ռոգենբլամը արդյունավետ քննարկումներ են անցկացրել նախագահի, վարչապետի, արտգործ նախարարի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարների հետ։

Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադամսը վերջիններիս ուշադրությունը հրավիրել է մի շարք կարևոր հարցերի վրա։ Նա ծանոթացել է հանրապետությունում հետընտրական գործընթացներից հետո ձևավորված մարդու իրավունքների և ժողովրդավարության ներկայիս իրադրության հետ։

«Քննարկվել են նաև հայկական տնտեսությանը, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը, Հայաստանը արտասահմանյան ներդրումների համար գրավիչ դարձնելուն, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարը խստացնելուն առնչվող բազմաթիվ հարցեր»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Իր այցի ընթացքում Ադամսը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարների և որոշ շահառուների հետ։

Պատվիրակությունը տեղում ծանոթացել է նաև մի շարք ծրագրերի իրականացման ընթացքի հետ՝ այցելելով առողջության հայ-ամերիկյան կենտրոն, «Արկոլադ» շոկոլադի արտադրման գործարան, Կոտայքի մարզում գտնվող Արզնի առողջարան և Նորքի դպրոցը, որը վերանորոգվել է ԱՄՆ կառավարության միջոցներով։

Եվրոպայի և Եվրասիայի երկրներին  ԱՄՆ աջակցության  համակարգողի պաշտոնում Թոմ Ադամսը Հայաստան է այցելում վերջին անգամ, քանի որ մոտակա ամիսներին այդ պաշտոնում նրան կփոխարինի Դենիել Ռոգենբլամը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։