486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը. վարչապետ
19:39
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, ուրբաթ հայտարարել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի երկրներին  ԱՄՆ աջակցության  համակարգող Թոմ Ադամսի հետ հանդիպմանը։

«Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է  ԱՄՆ-ի  հետ  հարաբերությունների հետագա զարգացումը և  այդ համատեքստում` մասնավորապես, Տնտեսական հարցերով հայ ամերիկյան միջկառավարական աշխատանքային   խմբի գործունեությունը, որը որոշակի առաջընթաց է ապահովում Հայաստանի համար»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին կառավարության լրատվական ծառայությունից։

Միաժամանակ, Սարգսյանը շնորհակալություն  է հայտնել  ԱՄՆ կառավարությանը` անկախացումից հետո Հայաստանին ցուցաբերվող  մեծ  ծավալի  օժանդակության  համար, որի արդյունքները մի շարք  ոլորտներում ակնառու են:

«Միաժամանակ, մենք  քաջ գիտակցում ենք, որ կան նաև  ոլորտներ, որտեղ  բարեփոխումները դեռևս զգալի չեն և ամերիկյան օժանդակությունը մեծապես կնպաստի դրանցում  առկա հիմնախնդիրների  հաղթահարմանը»,- ասել է Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում, հյուրի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է  Հայաստանի  ընդհանուր  մակրոտնտեսական  իրավիճակը, ինչպես նաև  հարկային և մաքսային ոլորտներում, իրավական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

«Հարկային և մաքսային  բարեփոխումների իրականացումը համարելով ՀՀ  նորակազմ կառավարության  ամենակարևոր խնդիրներից մեկը, Տիգրան Սարգսյանը  համոզմունք է հայտնել, որ այդ  ոլորտում ձեռք բերված  արդյունքներն ուղղակիորեն  կնպաստեն  նաև  հանրապետության սոցիալական, տնտեսական  հիմնախնդիրների լուծմանը»,- նշեցին լրատվական ծառայությունից:

Վարչապետը տեղեկացրել է, որ մոտ օրերս հրապարակվելու են  հարկային և մաքսային ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների  նպատակներն ու հիմնական  միջոցառումների ծրագիրը,  որոնց միջոցով հասարակությունը կկարողանա վերահսկել կառավարության  քայլերը:

Առաջնահերթ  այլ հիմնախնդիրների  թվում  վարչապետը նշել է  նաև փոքր ու միջին  գործարարության  զարգացման  համար նպաստավոր  միջավայրի ստեղծումը, կոռուպցիայի  դեմ արդյունավետ պայքարը:

Նա  ընդգծել է, որ բոլոր  այդ ուղղություններով ՀՀ կառավարությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ, որոնց իրականացրած  մոնիտորինգները զգալիորեն  օգնում են բացահայտելու  իրականացվող աշխատանքներում առկա թերի կամ խոցելի  կողմերը:

«Ժողովուրդը հոգնել է  խոսքերից ու խոստումներից: Մեզ այսօր որոշակի  գործեր են պետք, և մենք  հայտարարել ենք, որ ՀՀ  նոր կառավարությունը  եկել է  արմատական փոփոխություններ կատարելու: Մենք  որոնում ենք ոչ թե  անցյալում մեզ բաժանող, այլ  ներկայում  մեզ միավորող քայլերն ու սկզբունքները»,- ասել է Սարգսյանը։               

Իր հերթին, Ադամսը, շնորհավորելով Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, թե  անձամբ ուրախ է այդ առիթով,  քանի որ  տևական ժամանակ առիթ է ունեցել համագործակցելու նրա հետ` ՀՀ ԿԲ-ի  նախագահ եղած տարիներին:

Միաժամանակ, Ադամսը վստահություն է  հայտնել, որ   Տիգրան Սարգսյանը  հաջողություն  կունենա  նաև Հայաստանի  կառավարության  ղեկավարի պատասխանատու պաշտոնում:

Խոսելով հանրապետության հարկային վարչարարության ոլորտի մասին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ «վերջին  շրջանում իսկապես  նկատելի են  դրական  փոփոխությունները հարկային  վարչարարության  բարելավման գործում»։

Միաժամանակ, նա ավելացրել է, որ դեռևս  մտահոգող  հարցեր կան, մասնավորապես,  ժողովրդավարության  զարգացման, օրենքի գերակայության հաստատման, գործարարության  խթանման ոլորտներում:

«Ամերիկյան վարչակազմն այդ և այլ ոլորտներում  շարունակելու է համագործակցել ՀՀ կառավարության  հետ, որպեսզի Հայաստանն ավելի գրավիչ  դառնա օտարերկրյա ներդրողների համար»,- հավաստիացրել է Ադամսը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: