484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի համալսարանի պրոֆեսորը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով
17:31
16 Մայիսի 2008
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային  անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի  պետական համալսարանի  ռոմանագերմանական ֆակուլտետի «արտասահմանյան գրականություն» ամբիոնի պրոֆեսոր Կարլեն Մատինյանին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«ԱԱԾ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ  ռոմանագերմանական ֆակուլտետի  արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական  քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար  պետական հանձանաժողովի անդամ, նույն ամբիոնի  դասախոս, պրոֆեսոր  Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների և նրանց  ծնողների հետ կաշառք է պահանջել»,- նշեց մամուլի ծառայության աշխատակիցը:

Զրուցակիցն ավելացրեց, որ մայիսի 15-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում,  արտասահմանյան գրականության ամբիոնի  վարիչի  աշխատասենյակում  500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Կարլեն Մատինյանը:

«Խուզարկության արդյունքում նրա մոտ  հայտնաբերվել և  առգրավվել է նույն օրը 7 ուսանողներից կաշառք  ստացված տարբեր չափերի  գումարներով ծրարներ, որոնց ընդհանուր  գումարը կազմում է ավելի քան 2  հազար ԱՄՆ  դոլար և 610 հազար դրամ: Չորս այլ ուսանողներ ևս  բացատրություններ են տվել, որ Կ. Մատինյանն իրենիցից էլ է շորթել կաշառք` յուրաքանչյուրից  500 դոլարի սահմաններում: Պարզվել է, որ Կ. Մատինյանի  կողմից դրամաշորթությունը կրել է պարբերական բնույթ»,- ասաց մամուլի ծառայության աշխատակիցը:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական  վարչության կողմից  հարուցվել է  քրեկական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: