484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն ճգնաժամի մեջ է՝ ընդդիմության բացակայության պատճառով. նախկին պատգամավոր
16:55
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն քաղաքական ճգնաժամ է ապրում կառուցվածքային ընդդիմության բացակայության պատճառով, կարծում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։

«Խորհրդարանի ճգնաժամը կայանում է նրանում, որ այնտեղ ներկայացված չէ ընդդիմությունը, որն այս պահին ստիպված գտնվում է փողոցում»,- ասաց նա ուրբաթ՝ «Հայաստանում պարլամենտարիզմի 18 տարին. Ձեռքբերումներ և կորուստներ» թեմայով քննարկումների ժամանակ, որոնք կազմակերպել է Մամուլի ազգային ակումբը։

Նրա խոսքով, այն փաստը, որ խորհրդարանի սահմաններից դուրս գտնվող քաղաքական ուժը՝ ի դեմս Հայոց համազգային շարժման երկրի հիմնական ընդդիմադիր ուժն է, խոսում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները որպես այդպիսիք տեղի չեն ունեցել։
 
Սահակյանը նշեց, որ 90-ական թվականներին խորհրդարանի մեջ մտան նույնիսկ ամենաերիտասարդ կուսակցությունները։ «Քաղաքական առումով 90-ականների սկզբում խորհրդարանը գտնվում էր խռովության փուլում, սակայն ներկայացուցչական առումով այն կատարյալ էր»,- ասաց նա։

Նախկին փոխխոսնակի կարծիքով, քաղաքական իրադրությունը կարող է փոխվել այն ժամանակ, երբ իշխանությունը քաղաքական որոշումների կայացման ոլորտում կգործարկի այլախոհ կարծիքներ ունեցող մարդկանց։

«Մարդիկ, որոնք չեն մտածում իշխանությունների պես, դուրս են բերվել քաղաքական միջավայրից, իսկ տվյալ միջավայրը չի կարող առողջանալ, եթե այն ուժերը, որոնք ներկայացնում են հասարակության հիմնական խավերը, գտնվում են դրանից դուրս»,- ասաց Սահակյանը։

Միաժամանակ, ՀՀԿ իշխող կուսակցությունից պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ ընդդիմությունը մի շարք մարտավարական սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ կորցրել է ձայների մի մասը։

«Ինչու՞ մեղադրել ներկայիս խորհրդարանին այն բանում, որ ընդդիմությունը չկարողացավ գնալ միասնական ցուցակով, այլ բաժանեց իրեն տված մոտ 450 հազար ձայները»,- ավելացրեց նա։

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, խորհրդարան անցան հինգ կուսակցություններ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն, ինչպես նաև երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը» (միակ ընդդիմադիր խմբակցությունը)։

Երկրի հիմնական ընդդիմադիր ուժերը, ներառյալ Հայոց համազգային շարժումը, չկարողացան հաղթահարել ձայների պահանջվող նվազագույն տոկոսը՝ 5 տոկոս կուսակցությունների համար և 7 տոկոս դաշինքի համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: