482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կանցկացվի մայիսի 27-ին
16:33
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կանցկացվի մայիսի 27-ին Երևանում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Նիստը կնախագահի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Տարեկան նիստին կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և ԼՂՀ վարչապետեր Տիգրան Սարգսյանը ևԱրայիկ Հարությունյանը, նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Տիգրան Դավթյանը։

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը կներկայացնի հիմնադրամի` Հայաստանում և Արցախում, այդ թվում և գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները: 

Նիստի ընթացքում կքննարկվեն և որոշումներ կկայացվեն հիմանդրամի երկարաժակմետ նպատակների, կարճաժամկետ ծրագրերի և հրատապ խնդիրների, ինչպես նաև, հիմանդրամի առաջիկա դրամահավաք հեռուստամարաթոնի մանրամասների վերաբերյալ: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով։ Իր գործունեության 16 տարիների ընթացքում 165 միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարեգործական աջակցությունների կարգավորմանն ու ենթակառայուցների զարգացմանը։ Հիմնադրամի միջոցներով Հայաստանում կառուցվել է ավելի քան 463,8 կմ ճանապարհ, 211,8 կմ ջրագիծ, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։