486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պետք է երկխոսություն վարեն ԵԽԽՎ բանաձևի շուրջ.
16:17
16 Մայիսի 2008

Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է երկխոսություն վարեն ԵԽԽՎ 1609 բանաձևի դրույթների շուրջ, կարծում է Հայաստանի Ժողովրդական ընդդիմադիր կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիճյանը։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։

ԵԽԽՎ բանաձևի հեղինակները կարծում են, որ Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական համակարգում բարեփոխումներ իրականացնել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, զբաղվել ընտրական համակարգի փոփոխություններով, հետաքննել մարտի 1-2-ի դեպքերը։

«Ընդդիմությունը պետք է հետևի այս գործընթացին ու պահանջի ԵԽԽՎ բանաձի պահանջների կատարումը։ Իհարկե, հիմա ընդդիմադիր կուսակցություններին հեռուստատեսությամբ հանդես գալու հնարավորություն տրվում է, բայց դեռ հայտնի չէ, դա նորմ կդառնա, թե ոչ»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց Դեմիճյանը։

Նա հայտարարեց, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին ընդդիմության պայքարն է, այլ կա «հասարակության պայքար իր իրավունքների համար, որտեղ ընդդիմադիր ուժերն ընդամենը պաշտպանում են քաղաքացիների շահերը»։

«Իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը կարելի է կայացած համարել, եթե բավարարվեն հասարակության պահանջները։ Մենք կհասնենք մեր նպատակներին օրինական միջոցներով։ Վստահ եմ, որ սեփական իրավունքների համար հետևողական պայքարն անպայման որոշակի արդյուքների կհանգեցնի»,- ընդգծեց Դեմիրճյանը։

Ընդ որում, ՀԺԿ ղեկավարը նշեց, որ բանաձևն իրականացնելու ուղղությամբ կառավարության կողմից արվող իրական քայլեր դեռ չի տեսնում։

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ԵԽԽՎ ընդունած 1609 բանաձևում նշված առաջարկությունների ուսումնասիրմամբ և իրականացմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։