486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվելու է երիտասարդական քաղաքական ակումբ
16:08
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է ստեղծել երիտասարդական, քաղաքական ակումբ, որը սատարելու է տարբեր քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հավասարության, հրապարակայնության, բազմակարծության և փոխգործակցության հաստատմանը, տեղեկացրեց ակումբի նախաձեռնող խմբի անդամ Կարեն Վարդանյանը։

«Մենք երիտասարդությանը կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը, և դրանով հանդերձ ընդլայնել հասարակական-քաղաքական գործունեությունում իրենց հնարավորությունները»,- ասաց նա ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վարդանյանի խոսքով, նախաձեռնող խումբը կարծում է, որ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից, ակումբի անդամ կարող են դառնալ բոլոր երիտասարդները, որոնք ցանկանում են մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին, ինչպես նաև այն անձինք, ովքեր ձգտում են ապագայում այդ ոլորտում որոշակի բարձունքների հասնել։

Իր հերթին, «Ազգային դեմոկրատների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը նշեց, որ վերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական դաշտում նկատվում է երիտասարդության ակտիվացում, սակայն դա արտահայտվում է թշնամանքի և անհանդուժողականության տեսքով։

Նրա խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանում նկատվում են քաղաքական ծայրահեղություններ՝ «մի կողմից, կոմունիստական երևույթները, մյուս կողմից՝ խիստ արտահայտված հեղափոխականները»։

«Ես սատարում եմ այս նախաձեռնությանը և կարծում եմ, որ դա թույլ կտա տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդներին հանդիպել, քննարկել առկա դժգոհությունները և հասկանալ միմյանց»,- ասաց Սադոյանը։

ԱԴԴ կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ այս պահին բանակցություններ են ընաթնում տարբեր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև՝ նրանց երիտասարդ թևերի այդ ակումբում մասնակցության վերաբերյալ։ Նա ասաց, որ նրանցից ոմանք արդեն դրական պատասխան են տվել նախաձեռնությանը, սակայն կոնկրետ անուններ չտվեց։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։