484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համահանրապետական հարցում կանցկացվի գենդերային բռնության թեմայով. ՄԱԿ
15:46
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մտադիր է 2008 թվականին հայ կանանց շրջանում համահանրապետական հարցում-հետազոտություն անցկացնել գենդերային բռնությունների խնդիրների շուրջ, հայտնեց հանրապետությունում հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը։

«Մինչև այսօր Հայաստանում չի անցկացվել որևէ լայնածավալ հետազոտություն այս ոլորտում, որոնց արդյունքները մեզ ցույց տային իրական պատկերը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հայրապետյանը՝ ներկայացնելով հիմնադրամի նոր եռամյա «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը։

Եռամյա ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության  ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակների համար հատկացրել է 3 մլն եվրո՝ նախագծի հարավկովկասյան երեք մասնակից-երկրների համար։

Հայրապետյանը նշեց, որ հետազոտությունը կօգնի վերհանել այն պատճառները, թե բռնության ենթարկվող կանայք ինչու օգնության չեն դիմում, ինչպես նաև, թե հայ հասարակությանը գենդերային բռնության որ դրսևորումն է առավել բնորոշ։

Ներկայացուցչի տեղակալը նաև հայտնեց, որ 2009 թվականի մարտին հիմնադրամը կհրապարակի հետազոտության արդյուքները։ «Հարցում-հետազոտմանը մենք մտադիր ենք ներգրավել շուրջ 4-5 հազար կանանց»,- ավելացրեց նա։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն իր հերթին նշեց գենդերային բռնության թեմայով նման հարցում անցկացնելու անհրաժեշտությունը։

«Այս երևույթի ծավալներն ու դրսևորումները տարբեր երկրներում տարբեր են։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գենդերային բռնությունը Հայաստանում, իսկ նման հետազոտությունը կտա իրական պատկերը»,- ասաց Պետրոսյանը։

Ինչպես նախկինում հայտարարել էր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ և համակարգող Կոնսուելո Վիդալը (Consuelo Vidal), հայ կանանց 100-ից 46-ը ենթարկվում է գենդերային տարաբնույթ բռնությունների։ Ընդ որում, կանանց 80%-ը չգիտի իր իրավունքների մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: