486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Արտահերթ ընտրությունները Հայաստանում թույլ կտան խուսափել քաղաքական ճգնաժամի խորացումից. ՀԺԿ առաջնորդ
15:03
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քաղաքական ճգնաժամի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, կարծում է Հայաստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

«Այդ դեպքերից հետո իրավիճակը մնում է լարված, և հիմնական խնդիրները դեռևս լուծված չեն։ Երկրում պետք է սկսվի քաղաքական գործընթաց, որում կմասնակցեր ընդդիմությունը։ Ճգնաժամը պետք է հաղթահարվի համահանրապետական ընտրությունների անցկացման միջոցով», - ասաց Դեմիրճյանը ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 1-2-ը Երևանի կենտրոնում տեղի է ունեցել բախում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ընդդիմության մեջ, որի հետևանքով զոհվել է տասը մարդ, ավելի քան 100-ը ձերբակալվել են։ Ընդդիմությունը պահանջում էր կրկնակի նախագահական ընտրությունների անցկացում՝ պնդելով, որ դրանց արդյունքները կեղծված են։

Դեմիրճյանը նշեց, որ այսօր Ազգային ժողովը չի արտացոլում հայկական հասարակության տրամադրությունները, և այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների անցկացումը նպատակահարմար է։

«Խորհրդարանը պետք է դառնա իսկապես քաղաքական մարմին, և դրա համար անհրաժեշտ է անցում կատարել ընտրությունների ամբողջապես համամասնական համակարգի», - ասաց քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով, իշխանություններն ու ընդդիմությունը պետք է երկխոսություն սկսեն՝ ընտրությունների անցկացման հնարավորության, ինչպես նաև դրանց ժամկետների սահմանման շուրջ։

«Բացի այդ, մենք սպասում ենք մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության։ Քրեական հանցանք կատարած մարդիկ, իհարկե, պետք է պատժվեն, սակայն իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց անհրաժեշտ է ազատ արձակել», - ասաց Դեմիրճյանը։

Նա նշեց, որ հայկական իշխանությունների կողմից դեռևս որոշակի քայլեր չի նկատում՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար։

«Իշխանությունները պետք է հասկանան, որ ընդդիմության ցույցերի ժամանակ ժողովրդի ակտիվությունը խոսում է նրա վիրավորվածության մասին, և պարտավոր են անել ամեն ինչ՝ գոյություն ունեցող լարվածությունը հաղթահարելու համար», - ասաց Դեմիրճյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: