481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսության նախաձեռնությունը պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. ՀՀԿ
14:54
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսության նախաձեռնությունը պետք է լինի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։

Նախագահական ընտրությունների արդյուքներից դժգոհ Հայաստանի ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին բախումների իրավապահների հետ, որոնց արդյունքում մահացավ 10 մարդ և ավելի քան 100-ը կալանավորվեց։

«Դա բնական է, քանի որ այսօր երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը խմբվել են այդ մարդու շուրջ»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Ավագյանը հայտարարեց նաև, որ երկխոսությունը պետք է սկսվի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումով։

Այս կապակցությամբ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ ընդդիմությունն ընդունում է Հայաստանում իշխանության առկայության փաստը, բայց ոչ դրա լեգիտիմության փաստը։

«Մենք ընդունում ենք այս իշխանությունը և պատրաստ ենք նրա հետ բանակացությունների սեղանի շուրջ նստել գոնե մեկ, հիմնական նախապայամանի կատարումից հետո՝ քաղբանտարկյալների ազատ արձակում»,- ասաց նա։

Ընդ որում Սուրենյանցն ավելացրեց, որ այս հարցը սկզբունքային է՝ երկխոսության համար նորմալ մթնոլորտի ձևավորման տեսանկյունից։

«Հակառակ դեպքում բանակցային գործընթացը կդիտարկվի որպես երկխոսություն դատախազի և մեղադրյալի միջև, ինչն արդյունավետ լինել չի կարող»,- հստակեցրեց նա։

Նրա խոսքերով, այսօր երկրում ձևավորվել են երկու քաղաքական կենտրոններ, որոնց գլխավորում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սուրենյանցի կարծիքով, այս պայմաններում հնարավոր երկխոսությունն արդյունավետ կլինի, եթե բանակությունների սեղանի շուրջ նստեն հատկապես այդ երկու մարդիկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։