484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կանանց գրեթե կեսը ենթարկվում է գենդերային բռնության. ՄԱԿ
14:05
16 Մայիսի 2008

Հայաստանում 100 կանանցից 46-ը ենթարկվում է գենդերային բռնության տարբեր դրսևորումների, տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ և համակարգող, դեսպան Կոնսուելո Վիդալը (Consuelo Vidal)։

«Հայ կանանց 67 տոկոսը ենթարկվում է սեռական հետապնդման աշխատավայրում», - ասաց Վիդալը ուրբաթ Երևանում՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նոր՝ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը։

Եռամյա ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության  ֆինանսական աջակցությամբ, որն այդ նպատակների համար հատկացրել է 3 մլն եվրո՝ նախագծի հարավկովկասյան երեք մասնակից-երկրների համար։

Վիդալն ընդծգեց, որ գենդերային խնդիրները համաշխարհային նշանակության հարցեր են։ «Գենդերային բռնությունը, որպես երևույթ, տարածվում է ողջ աշխարհում։ Մեր ծրագիրը յուրօրինակ խոչընդոտ կդառնա այդ ճանապարհին», - ավելացրեց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանն իր հերթին ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները։

«Երեք տարվա ընթացքում մեր գործունեության հիմնական ուղղությունները կլինեն այդ բնագավառւմ օրենսդրության բարելավումը, ինչպես հասարակությունում, այնպես էլ պետկառույցներում իրազեկության մակարդակի բարձրացումը», - պարզաբանեց նա։

Հայրապետյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում հիմնական աշխատանքը ուղղված կլինի իրազեկության մակարդակի բարձրացմանը, քանի որ կանանց 80 տոկոսը չգիտի իր իրավունքները։

Բացի այդ, ծրագրի շրջանակներում պետկառույցների ներկայացուցիչները կանցնեն վերապատրաստման դասընթացներ, առանձին սեմինարներ են նախատեսված նաև գենդերային բռնության զոհերի համար։

«Մենք մտադիր ենք ներգրավել այդ բնագավառում մասնագիտացված օտարերկրյա մասնագետների, այդ թվում նաև հոգեբանների», - ավելացրեց նա։

Միաժամանակ Հայրապետյանը նաև ավելացրեց, որ հիմնական խնդիրներից մեկը կլինի տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հաստատումը։ «Հետագայում համագործակցության շրջանակներում նախատեսված են համատեղ նախագծեր, տեղի կունենա փորձի փոխանակում», - ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։