483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշել են Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների հոբելյանները
13:24
16 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների երկու հասարակական կազմակերպությունների` «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և «Ռոսիա» հասարակական կազմակերպության 15-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ, տեղի են ունեցել մայիսի 13-ին և 15-ին՝ Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում։

«Տոնակատարությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը, Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների և ռուս հայրենակիցների կազմակերպությունների ղեկավարները», - տեղեկացրեցին Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Միջոցառումների շրջանակում մայիսի 13-ին տեղի է ունեցել երեկո նվիրված «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի հիմնադրմանը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ.-ին՝ Հայաստանի ռուսալեզու մտավորականությանը միավորելու նպատակով։

Այս ժամանակաշրջանի ընթացքում շուրջ 600 մարդ միավորող «Հարմոնիան» անցկացրել է ռուսական մշակույթը ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ, կրթության, Հայաստանում ռուսերենի դասավանդման խնդիրներին առնչվող համաժողովներ և սեմինարներ։

Մայիսի 15-ի տեղի է ունեցել «Հայաստանի ռուսական ընտանիքները. Ճակատագրեր, դիմանկարներ, դեմքեր» հանդիսավոր երեկոն, որը նվիրված է Ընտանիքի միջազգային օրվան և  2008 թ.-ին Ռուսաստանում անցկացվող Ընտանիքի տարվան։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը լուսաբանում է «Ռոսիա» կազմակերպության գործունեությունը՝ ուղղված տարբեր խնդիրների լուծման, հանրապետության ռուսական համայնքի միավորման, մշակութային-լուսավորչական և իրավապաշտպան աշխատանքների անցկացման ուղղությամբ Հայաստանում ռուսական բնակչության աջակցությանը։

«Ռոսիա» հասարակական կազմակերպությունն ունի շուրջ 15 հազ. անդամ և այսօրվա դրությամբ Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների խոշորագույն միավորումն է։

Կազմակերպությունն ունի 23 մարզային մասնաճյուղ քաղաքներում և բնակավայրերում, որտեղ կան մեծ քանակությամբ ռուսական համայնքներ, մասնավորապես, Վանաձորում, Գավառում, Գյումրիում, Իջևանում, Կապանում, Սևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։