478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական լրատվամիջոցները Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության ավանդույթների պահպանման հույս ունեն
12:14
16 Մայիսի 2008

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԼՂՀ իշխանությունների և ՌԴ Հասարակական կապերի զարգացման միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ ԼՂՀ և Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհավորել են Սեյրան Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գլխավորած գերատեսչությունը հետայսու ևս կպահպանի մինչ օրս ձևավորված բարի ավանդույթները` շարունակելով համագործակցությունը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների հետ», - ասաց Շահսուվարյանը։

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհավորել է լրագրողներին մայիսյան տոնակատարությունների կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ մայիսը հայ ժողովրդի համար խորհրդանշական է։

«Այս ամիսը համազգային մաքառման, պայքարի ու փառահեղ հաղթանակների՝ Ավարայր (451թ.), Սարդարապատ (1918 թ.), Հայրենական Մեծ Պատերազմ, Շուշի, ամիս է», - ասել է Օհանյանը։

Միաժամանակ նախարարը կարևորել է Մեծ Հայրենականում տարած հաղթանակը «Այդ հաղթանակում հնչած խրոխտ մարտակոչի արձագանքը, հատելով ժամանակային անջրպետը, 1988-ին թևածում էր Հայոց աշխարհում` համայն հայությանը ոտքի հանելով նոր հաղթական ազատամարտի», - ասել է նա։

Այնուհետև նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։