+1
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնում համոզված են, որ ՀՀ նախագահը կլինի ուժեղ առաջնորդ և կապահովի երկրի առաջընթացը. Պետդեպարտամենտ
10:46
16 Մայիսի 2008

Վաշինգտոնում համոզված են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի ուժեղ առաջնորդ և կապահովի երկրի առաջընթացը, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսը։

«Միացյալ Նահանգների վարչակազմը ցանկանում է, որ Դուք հաջողության հասնեք։ Վաշինգտոնում մեծ հույսեր են կապում Ձեր գործունեության հետ և համոզված են, որ Դուք կարող եք լինել ուժեղ առաջնորդ և կարևոր քայլեր ձեռնարկել երկիրն առաջ տանելու ուղղությամբ», - ասել է Ադամսը Երևանում՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանրապետության նախագահն իր հերթին կարևորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության  համատեքստում:

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ 2007թ. հանրապետությանն արդեն հատկացվել էր 11 մլն. դոլար։

Ավելի վաղ Կոնգրեսում ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համատեքստում հայտարարել էր, որ հանրապետությունը բնակչության մեկ շնչի հաշվով «աշխարհի այդ հատվածում» ամերիկյան օգնության խոշորագույն ստացողն է և Երևանում արտակարգ դրություն մտցնելը բացասաբար է անդրադարձել նաև այդ օգնության մի շարք ծրագրերի վրա։

Արտակարգ դրությունը Երևանում մտցվել է մարտի 1-ին այն բանի հետո, երբ ընտրությունների արդյունքից դժգոհ ընդդիմության բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։

«Նշելով, որ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը կազմվել են կառավարության կողմից և դրանք հիմնականում ուղղված են աղքատության կրճատմանը, քաղաքի և գյուղական բնակավայրերի զարգացման անհամաչափության հաղթահարմանը, ՀՀ նախագահ ասել է, որ հայկական կողմի ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի Մարտահրավերներ» հիմնադրամի հետ», - ընդգծել են մամուլի ծառայությունից։

Անդրադառնալով Հիմնադրամի հիմքում ընկած տնտեսական և քաղաքական չափորոշիչներին, նախագահն ընդգծել է, որ տնտեսական առումով որևէ հետընթաց չկա։

Թոմ Ադամսն այս ամենի հետ լիովին համաձայն է եղել` նշելով, որ Հայաստանի մակրոտնտեսական  ցուցանիշներն, իսկապես, լավն են և շարունակում են մնալ այդպիսին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքական չափորոշիչների վերաբերյալ: Նախագահը շեշտել է իրավիճակի ճիշտ գնահատման անհրաժեշտությունը:

Թոմ Ադամսն իր հերթին կարևորել է  ընտրական գործընթացում տեղ գտած խախտումների, հետընտրական զարգացումների ուղղությամբ խորը հետաքննությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։