485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Երևան-ջուր» ընկերությունը հերքում է Երևանում ջրի միջոցով որովայնային տիֆի վարակի մասին լուրը
20:01
15 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Երևան-ջուր» ընկերությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Երևանում մոտ մեկ շաբաթ առաջ արձանագրված որովայնային տիֆի բռնկումը հարուցվել է վարակված խմելու ջրի միջոցով։

Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում որոշ բնակիչների որովայնային տիֆով վարակվելու մասին լուրը տպագրվել է մի շարք տեղական ԶԼՄ-ներում։ Առողջապահության նախարարության տվյալներով, բարձր ջերմությամբ հիվանդանոց է տեղափոխվել յոթ մարդ, որոնցից երկուսի մոտ հաստատվել է «որովայնային տիֆ» ախտորոշումը։

«Այս տարածքում խմելու ջրի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խմելու ջրի որակը համապատասխանում է նորմերին»,- «Նովոստի-Արմենիային» հինգշաբթի տեղեկացրեցին «Երևան-ջուր» ընկերությունից։

Չնայած դրան,  ինչպես նշեցին ընկերությունից, անվտանգության միջոցներից ելնելով, «Երևան-ջուրը» խստացրել է այդ հատվածում ջրի որակի հսկողությունը, ամեն օր անցկացվում են մանրէաբանական և ֆիզիկակա-քիմիական անալիզներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվում՝ վարակի աղբյուրը հայտնաբերելու համար։

«Երևան-ջուր» ՓԲԸ-ն մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք ունի, որի նպատակն է Երևանում, Արարատում, Արագածոտնում և  Կոտայքի մարզում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցելը։

«Երևան-ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի լիազոր ներկայացուցիչն է։ Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։