487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները լրագրողներին ծանոթացրեցին Cooperative Longbow/Lancer զորավարժությունների սցենարին
19:43
15 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայ լրագրողներին ծանոթացրեցին Cooperative Longbow/Lancer (Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր) զորավարժությունների սցենարին, որոնք Հայաստանում տեղի կունենան սեպտեմբեր-հոկտեմբերին՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Ինչպես հինգշաբթի տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ հաղորդեց «Հայդելբերգ» շտաբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկ Դևոսը, զորավարժությունները տեղի կունենան երկու փուլով։

«Առաջին փուլը՝ Cooperative Longbow (Համատեղ աղեղ), տեղի կունենա սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 7-ը և կունենա շտաբային բնույթ»,- ասաց Դևոսը։ Նրա խոսքով, այս փուլում Հայաստանից մասնակցելու է 84 ներկայացուցիչ, «Հայդելբերգ» հրամանատարական կազմից ժամանելու է 170 սպա։
 
Դևոսը նաև տեղեկացրեց, որ Cooperative Lancer (Համատեղ նիզակակիր) դաշտային զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-21-ը՝ գումարտակի մակարդակով։ «Cooperative Lancer զորավարժություններին մասնակցելու է 748 մարդ, այդ թվում՝ 230-ը Հայաստանից և 75-ը «Հայդելբերգ» շտաբից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 17-20-ը։
 
«Զորավարժությունների սցենարով, Ատլանտյան օվկիանոսում գտնվող հորինված կղզում ռազմական բախում է սկսվում, և ՆԱՏՕ-ին խնդրում են խաղաղապահ առաքելություն ծավալել»,- ասաց Դևոսը։

Նա նաև տեղեկացրեց, որ զորավարժությունները ղեկավարելու են «Հայդելբերգի» հրամանատարական շտաբի ցամաքային ուժերի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վարչելոտին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը։

«Զորավարժություններն անցկացվելու են ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում և Բալահովիտի հրաձգարանում»,- ասաց Դևոսը։

Իր հերթին գեներալ Վարչելոտին լրագրողներին ասաց, որ զորավարժությունների նպատակը, որոնց ակտիվ փուլում կիրառվելու է միայն թեթև ապառազինություն, ունակությունների զարգացումն է, որոնք զինված ուժերին թույլ կտան գործել ՆԱՏՕ-ի միջավայրում։

Վարչելոտին բարձր գնահատեց հայ զինծառայողների արհեստավարժությունը։ «Ալբանիայում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ ես վերահսկում էի Հայաստանի ԶՈՒ մասնակցությունը, իմ անձնական կարծիքով, հայ զինծառայողները բացառիկ արհեստավարժներ են»,- ասաց գեներալը։

Իր կողմից ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դավիթ Տոնոյանն ասաց, որ զորավարժությունները զինծառայողներին հնարավորություն են տալիս ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հմտություններ ձեռք բերել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։