484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և ռուս մաքսավորները քննարկելու են ենթակցիզային ապրանքների փոխադրումները պարզեցնելու հարցերը
18:12
15 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական մաքսային կոմիտեի պատվիրակությունը մայիսի 19-ին ուղևորվելու է Մոսկվա՝ եռօրյա այցով։

«Այցի շրջանակներում հայ մաքսավորները Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության իրենց գործընկերների հետ բանակցություններ են վարելու` Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ մաքսային կետերով ենթակցիզային ապրանքների տեղափոխման մաքսային վերահսկողությունը կանոնակարգելու, պարզեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ»,- «Նովոստի-Արմենիային» հինգշաբթի տեղեկացրեց ՀՀ մաքսային կոմիտեի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանը։

Նրա խոսքով, այցի ընթացքում անդրադարձ կլինի նաև մաքսային պահեստների և լաբորատորիաների հարցին։ Մանուչարյանն ավելացրեց, որ բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մշակել և հաստատել համատեղ գործողությունների ծրագիր։

Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և ձեռնարկատերերի) միության տեղեկությամբ, Հայաստանի և ՌԴ մաքսային մարմինների միջև նախատեսվում է ստորագրել համաձայնագիր, որի համաձայն, ապրանքները չեն ենթարկվելու տարանցիկ ստուգումների, չեն անցնելու լրացուցիչ մաքսային զննում և հավելյալ տուրքեր չեն պահանջվելու։ Նման փորձ Ռուսաստանը կիրառում է Բելառուսի և Ղազախստանի հետ համագործակցությամբ, և, ինչպես սպասվում է, այս մեխանիզմը շուտով գործելու է նաև Հայաստանի համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: