478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ամրապնդել իր դիվանագիտական ներկայությունը Լիբանանում. ԱԳՆ
16:42
15 Մայիսի 2008

Հայաստանը մտադիր է ամրապնդել իր դիվանագիտական ներկայությունը Լիբանանում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը։

«Արդեն հաջորդ շաբաթ ծրագրվում է Լիբանան ուղարկել ևս մեկ դիվանագետի՝ այդ  կերպ տվյալ երկրում Հայաստանի դիվանագիտական աշխատակիցների թիվը հասցնելով երեք մարդու», - ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքերով, նման որոշումը պայմանավորված է Լիբանանում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակով, որը կարող է հանգեցնել հայկական դիվանագիտական առաքելության ակտիվացման անհրաժեշտությանը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ այս պահի դրությամբ Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

ՀՀ նախագահի 2008 թ. մարտի 26-ի հրամանագրով Վահան Տեր- Ղևոնդյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2006 թ. հունվարի 21-ից։

Մայիսի սկզբին Լիբանանի Ֆուադ Սինյորայի գլխավորած արևմտամետ կառավարությունը սահմանել է «անօրինական և ոչ սահմանադրական» համարել «Հեզբոլահին» պատկանող գաղտնի հեռախոսային ցանցը։ Նա նաև աշխատանքից հեռացրել է այդ կազմակերպությանը մոտ կանգնած Բեյրութի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության պետին։

«Հեզբոլահը» դա որակել է որպես պատերազմի հայտարարություն։ Ընդդիմության ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Բեյրութի արևմտյան, մուսուլմանական մասը և սկսել են քաղաքացիական անհնազանդության ակցիա։ Վերջինիս դադարեցման պայմանը կառավարության որոշումը չեղյալ համարելն էր։ Մարտերի ողջ ընթացքում Լիբանանում զոհվել է ավելի քան 80 մարդ, շուրջ 200-ը վիրավոր են։

Մայիսի 14-ի երեկոյան Լիբանանի կառավարությունը չեղյալ է համարել երկրում զինված բախումներ հրահրած որոշումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: