478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային պատկերասրահը յուրատեսակ ծրագիր է պատրաստում՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
16:11
15 Մայիսի 2008

Թանգարանների միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում մայիսի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի«Թանգարանային գիշեր» միջոցառումը` «Պատկերասրահ+թատրոն» խորագրով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Պատկերասրահի գիտական բաժնի տնօրենի տեղակալ Ժաննա Հարությունյանը։

«Թանգարանային գիշեր» անվանումով միջազգային ակցիան, որի շրջանակներում տեղական ժամանակով ժամը 18։00-ից մինչև 01։00-ը հանրապետության բոլոր թանգարանների մուտքն ազատ է, Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։

«Թատրոնը և գեղանկարչությունը արվեստի երկու տեսակներ են, դրանցից մեկը գրավում է հանդիսատեսին իր հնչողությամբ, մյուսը՝ հոգով։ Համատեղ նրանք ամբողջական հարմոնիա են կազմում»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքերով, «Պատկերասրահ+թատրոն» միջոցառումը բաժանված է երկու մասի՝ ներկայացումների, ֆիլմերի ցուցադրություն և Պատկերասրահի արխիվների ցուցադրություն։

«Թատրոնն ու գեղանկարչությունը համատեղելու վերաբերյալ մեր առաջարկությանը միանգամից արձագանքեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, և համատեղ ջանքերով մենք մտադիր ենք ստեղծել ինքնատիպ եռանկյուն՝ հանդիսատեսի, թատրոնի և պատկերասրահի միջև», - ավելացրեց նա։

Այսպես, միջոցառմանը կմասնակցեն Երևանի առաջատար թատրոնները, այդ թվում  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Մնջախաղի պետական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև «Միհր» պլաստիկ դրամայի թատրոնը։

«Պատկերասրահի բոլոր ութ հարկերում դերասանները շփվելու են այցելուների հետ։ Ստեղծագործական մթնոլորտում, շրջապատված նկարներով և քանդակներով, դերասանները կցուցադրեն փոքրիկ ներկայացումներ, կներկայացնեն թատերական ներկայացումներից հատվածներ, կընթերցեն բանաստեղծություններ, կցուցադրեն մնջախաղ», - ասաց Հարությունյանը։

Բացի այդ, ծրագրի շրջանակներում կներկայացվի Պատկերասրահի մշտական ցուցադրությունը, ինչպես նաև թատերական թեմատիկայով աշխատանքների ցուցադրություն։

Այսպես, տեղի տարբեր թատերական ներկայացումների կոստյումների էսքիզների ցուցահանդես, որոնց հեղինակներն են լավագույն նկարիչներ Մինաս Ավետիսյանը և Մարտիրոս Սարյանը։

Նաև կներկայացվեն առավել վառ թատերական գործիչների դիմանկարները, այդ թվում՝ Վահրամ Փափազյանի, Սոս Սարգսյանի և Արման Կոթիկյանի։

Յուրահատուկ ցուցահանդես է պատրաստել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։

«Թատրոնը կներկայացնի իր տիկնիկների հավաքածուն։ Այս միջոցառումը շատ կհետաքրքրի մեր փոքրիկ այցելուներին», - ասաց Հարությունյանը։

Փոխտնօրենը նաև տեղեկացրեց, որ Պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնել երեք հետաքրքիր ժապավեններ՝ հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի կյանքի վերջին տարիների մասին պատմող ֆիլմը, «Ռուսական ավանգարդ։ Մեյերհոլդի թատրոն» ֆիլմը, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» բալետի տեսագրությունը։

«Վերջին աշխատանքը էքսկլյուզիվ է։ Պրոկոֆևի բալետը գրվել է 1927 թ.-ին և երբեք չի բեմադրվել Ռուսաստանում։ Առաջին անգամ այն ցուցադրվել է արտասահմանում՝ Դյագիլևի օրիգինալ խմբագրությամբ։ Այդ ավանգարդային բալետում դերասանները պատկերում են մեքենաների, հաստոցների և շոգեքարշերի տարբեր դետալներ», - եզրափակեց Հարությունյանը։

Բացի Ազգային պատկերասրահից Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներն են պատրաստել Երևանի շուրջ 10 թանգարաններ։

«Թանգարանային գիշերն» անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային խորհրդի աջակցությամբ։ Հայաստանում առաջին անգամ «Թանգարանային գիշերն» անցկացվել է 2005 թ.-ին։ Հայաստանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ է գտնվում 49 թանգարան, իսկ թանգարանների ընդհանուր քանակը հասնում է 100-ի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: