484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախատեսվում է բացել ևս 18 ներառական կրթությամբ դպրոց
15:48
15 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մինչև 2008թ. սեպտեմբեր նախատեսվում է բացել ևս 18 ներառական դպրոց, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության  գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այս պահին Հայաստանում գործում է 14 նման դպրոց, որոնցից չորսը գտնվում են Տավուշի մարզում։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի 18 հանրակրթական դպրոցների ուսուցչական կազմը վերապատրաստում է անցնում»,- ասաց նա։

Մուրադյանի խոսքով, եթե վերապատրաստման դասընթացի ավարտին ընտրված բոլոր ուսուցիչները հանձնեն թեսթը, ապա 2008թ. սեպտեմբերին կրթության նախարարությունը պատրաստ է բացել ներառական կրթության ևս 18 դպրոց։

«Ներառական դպրոցի ստեղծման գործընթացում պետք է ընդգրկվեն ծնողները, դպրոցի ողջ անձնակազմը, ներառյալ՝ պահակները, խոհարարները և այլն, ինչպես նաև աշակերտները»,- ասաց նա։

Նրա խոսքով, ներառումը նշանակում է յուրաքանչյուր հաշմանդամ-աշակերտի հնարավորությունների բացահայտումը՝ կրթական ծրագրի միջոցով, որը համապատասխանում է նրա ընդունակություններին և հաշվի է առնում նրա կարիքները։

Մուրադյանը նշել է, որ Հայաստանում ներառական կրթությամբ դպրոցներում հիմնականում սովորում են սահմանափակ մտավոր կարողություններով երեխաները և գործնականում սայլակին գամված երեխաներ չկան։

2007թ. վերջին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարույթում գրանցված էր 158758 հաշմանդամ, որոնցից 68004-ը՝ կանայք, ինչպես նաև մինչև 18 տարեկան 8690 հաշմանդամ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։