486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համակարգչահենության մակարդակը մեկ տարվա ընթացքում նվազել է 2%-ով հասնելով 93%-ի
14:36
15 Մայիսի 2008
ԵՐԵՎԱՆ , 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում համակարգչահենության մակարդակը 2007 թվականի ընթացքում նվազել է 2%-ով և կազմել 93 %։Այս մասին ասվում է Արտադրողներ ծրագրային ապահովման միջազգային ասոցիացիայի (Business Software Allianse – BSA) ՝ հինգշաբթի հրապարակած աշխարհի 108 երկրներում անցկացված հետազոտության մեջ։

Հետազոտության համաձայն, չնայած Հայաստանում համակարգչահենությունը երկու տոկոսով նվազել է, երկիրը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել այս ցուցակում։

Մասնավորապես, BSA-ի համաձայն, Հայաստանն ընդգրկված է այն երկրների ցուցակում, որտեղ համակարչահենության մակարդակը ամենաբարձր մակարդակում է՝ 93%, Հայաստանին  հաջորդում է Բանգլադեշը՝ 92%, և Ադրբեջանը 92%։

Ընդ որում երեք երկրները, որտեղ համակարգչահենությունը գտնվում է ամենացածր մակարդակում, ԱՄՆ՝ 20%, Լյուքսեմբուրգը՝ 21 % և  Նոր Զելանդիան են՝ 22 %։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցրչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, համակարգչահենության մակարդակը նվազեցնելու վրա էական ազդեցություն է ունեցել հանրապետությունում Microsoft-ի գործունեությունը։

«Կարծում եմ, որ այս ցուցանիշի վրա ազդել է Հայաստանում Microsoft-ի գործունեությունը, որը պարբերաբար սպառողներին է ներկայացնում արտոնագրված ծրագրային ապահովման առավելությունը»,- ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքերով, ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում հիմնականում կկենտրոնացվի բանկային հատվածում ծրագրային ապրանքների օրինականացման, անվտանգության համակարգի հարցերի, պետական ենթակառուցվածքների և խոշոր հեռուստահաղորդակցման ընկերությունների վրա։

«Մենք հսկա աշխատանք ենք կատարել ձեռնարկությունների հետ՝ բացատրելով համակարգչահեն ծրագրային ապրանքների օգտագործման ռիսկերը և կարծում եմ, որ 2007 թ.-ի ընթացքում Հայաստանում համակարգչահենության մակարդակի երկու կետով կրճատումը մեր ակտիվ աշխատանքի արդյունքն է», - ասաց Բարսեղյանը։

2006 թ.-ին BSA-ի առաջին գլոբալ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը առաջատար դիրքն է զբաղեցրել 123 երկրների թվում համակարգչահենության մակարդակով՝  համակարգչային ծրագրային ապրանքների բնագավառում արձանագրելով համակարգչահենության 95 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։