481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանում կստեղծվի Թուրքմենստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ
18:43
14 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովում կստեղծվի Թուրքմենստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Մինչև գարնանային նստաշրջանի ավարտը Աժ-ում կստեղծվի պատգամավորական բարեկամության խումբ երկկողմի միջխորհրդարանական հարաբերություններն ամրապնելու նպատակով»,- ասել է Թորոսյանը Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Շոխրատ Ջումաևի հետ հանդիպմանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թորոսյանը նշել է, որ Թուրքմենստանի խորհրդարանում  նման խմբի ստեղծումը ու փոխայցերը կնպաստեն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքը կնշանավորվի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմամբ և  պատրաստակամություն հայտնել նպաստել  համագործակցության խորացմանն ուղղված դեսպանի քայլերի հաջողությանը:

Անդրադառնալով քաղաքական հարաբերությունների մակարդակին նաև տնտեսական կապերը հասցնելուն` Աժ նախագահը նշել է, որ երկու պետությունների տնտեսական զարգացումը նորանոր հնարավորություններ է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար:

Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորություն կտա:

«Իր ջերմ վերաբերմունքը հավաստելով թուրքմեն ժողովրդի նկատմամբ` Աժ նախագահը նշել է, որ երկրում կատարվող բարեփոխումները տեսանելի են նաև արտաքին քաղաքականության մեջ, և առանձին երկրների ու Եվրամիության հետ հարաբերությունների ծավալումը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում»,- նշեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Թուրք դիվանագետն իր հերթին Աժ նախագահին իրազեկել է Թուրքմենստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական բարեփոխումների մասին և հավաստել իր երկրի ու ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ցանկությունը:

Ջումաևը հատկապես կարևորել է տնտեսական կապերը քաղաքական բարձրամակարդակ հարաբերություններին հասցնելը և միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հնարավորն անել երկու պետությունների և ժողովուրդների ավանդական բարեկամական կապերը սերտացնելու ուղղությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` Թուրքմենստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը մասնակցելու համար` նրա այցը Աշգաբադ համարելով հարգանքի դրսևորում:

Հիշելով տարիներ առաջ Աշգաբադի ավերիչ երկրաշարժը` դեսպանը երախտագիտությամբ նշել է, որ նաև հայ շինարարների ջանքերով վերականգնվեց երկրի մայրաքաղաքը:

Նա նաև ավելացրել է, որ երկրում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում` դեսպանը հավաստել է, որ մեծ տեղ է տրվում մրցույթների կազմակերպմանը և Աշգաբադում սիրով կընդունեն հայ շինարարներին, ովքեր իրենց հարուստ փորձը թուրքմենական հողում կիրառելու ցանկություն կունենան:

Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Ջումաևը կարևորել է, որ 60 թուրք երիտասարդներ ուսում են ստանում Հայաստանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: