487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը DigiTec համաժողովին կներկայացնի բիզնեսում ՏՏ կիրառման հնարավորությունները
17:37
14 Մայիսի 2008
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում կներկացվեն DigiTec Business համաժողվի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 26-27-ին Երևանում, հայտնեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Բիզնես-համաժողովը կնվիրվի տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը խրախուսելուն՝ բիզնեսի արդյունավետությունը և մրցունակությունը ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բարձրացնելու  նպատակով»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ համաժողովի հիմնական խնդիրը բիզնեսին աջակցելն ու դրա համար հնարավոր լուծումներ գտնելն է, մասնավորապես  ձեռնարկության կառավարումը, ցանցային ապահովումը, մարքետինգի և web-դիզայնի գործիքները։

«ՏՏ հնարավորություննը ձեռնարկատերերին թույլ կտա ճիշտ դրսևորել իրենց շուկայում և զարգացնել սեփական բիզնեսը»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ հատկապես այդ պատճառով համաժողովի կարևոր մասերից մեկը կդառա ոչ  միայն ուղղակի քննարկումը, այլև սեփական բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ ընկերություններին տրված խորհրդատվությունը։

Հայաստանի գործատուների միության (արդյունաբերական և ձեռնարկատիրական) նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին կարևորեց բիզնես-համաժողովի անցկացումը ՏՏ կառավարման արդյունավետության միջոցով գործարար համագործակցությանը, էլեկտրոնային հասարակությանը և կառավարությանը ծանոթանալու տեսանկյունից։

«Բիզնես-համագործակցությունը գիտակցում է, որ տնտեսական զարգացման հիմքը պետք է լինի ակտիվ տեմպերով արտադրողականության և մրցունակության բարձրացումը, այլապես միջազգային շուկայում մենք չենք կարողանա դիմակայել մրցակցությանը»,- ասաց Ղազարյանը։

Նրա կարծիքով, նման զարգացման միջոցներից մեկը տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլագիաների կիրառումն է, ինչը կհանգեցնի մենեջմենտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բիզնեսում թափանցիկության բարձրացմանը և ստվերային մասի դեմ գլոբալ պայքարին։

DigiTec Business համաժողովի ընթացքում նախատեսվում է ցուցահանդես, որտեղ բիզնեսի ավտոմատացման իրենց լուծումները կներկայացնեն ՏՀՏ մի շարք ընկերություններ, որոնք ծառայություն են մատուցում մասնավորապես բանկային, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, առողջապահության, կրթական, պահեստավորման, առևտրային, շինարարական, տրանսպորտային ոլորտներում։

Ակնկալվում է շուրջ 300 բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն։

DigiTec Business համաժողովը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության աջակցությամբ։

Համաժողովի տեղեկատվական հովանավորներն են ԱՄԻ «Նովոստի-Արմենիան», «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Ար» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակչությունները։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: