482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մարտին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներից մեկը դատապարտվել է երեք տարի պայմանական ազատազրկման
16:57
14 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներից մեկը Էդիկ Խաչատրյանը, երեքշաբթի  դատապարտվել է երեք տարի պայմանական ազատազրկման, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Էդիկ Խաչատրյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա, 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի մարտի 1-ը, Հրազդան քաղաքի «Վանատուր» ռեստորանի ձկնաբուծարանի պահեստում ապօրինի կերպով պահել էր համալիրի տնօրեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող ռազմամթերքը: Այնուհետև, հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, Է. Խաչատրյանը սույն թվականի մարտի 8-ին ռազմամթերքով լի արկղերը ջրասույզ էր արել պահեստի հարևանությամբ գտնվող լճակում:

«Հյուսիսային քրեական դատարանը կայացրել է դատավճիռ, որով մեղավոր է ճանաչել Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով»,- ասաց Ենգոյանը:

Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով, Էդիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։