486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է միասին աշխատեն երկրի հեղինակությունն ամրապնդելու ուղղությամբ. պատգամավոր
15:01
14 Մայիսի 2008

Հայաստանի հեղինակությունն ամրապնդելու ուղղությամբ պետք  է աշխատի ինչպես Հայաստանի իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

«Մարտի 1-2-ի դեպքերից հետո երկրի հեղինակությունը որոշակի կերպով խախտվել էր և աշխատանք է անհրաժեշտ՝ այն ամրապնդելու ուղղությամբ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Պատգամավորի խոսքերով, Հայաստանի տնտեսության որոշ ոլորտների, մասնավորապես, զբոսաշրջության խնդիրները կարող են լուծվել միայն քաղաքական իրավիճակը բարելավելուց հետո։ «Այսօր կա ԵԽԽՎ բանաձևը, որի դրույթներն իրականացնելու խնդիրը դրված է բոլոր քաղաքական՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի վրա»,- ասաց պատգամավորը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 –րդ բանաձևն ընդունվել Հայաստանի բարդ քաղաքական իրավիճակից ելնելով։ Փաստաթղթում առաջարկվում է իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման առումով և մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն իրականակացնել։ Մնչև ամառային նստաշրջանը պահանջները չկատարելու դեպքում երկրին սպառնում է վեհաժողովում զրկվել ձայնի իրավունքից։

Սաֆարյանը կարծում է, որ հայկական իշխանություններն աշխատանքներ են տանում բանաձևի կետերն իրականացնելու ուղղությամբ, և բոլոր այն խոսակցությունները, թե բոլոր այդ աշխատանքները իմիտացիոն բնույթ ունեն, հնարովի ու կեղծ զրպարտություններ են։

Խոսելով նախատեսվող քայլերի մասին՝ Սաֆարյանը նշեց ընդդիմության դերի բարձրացումը խորհրդարանական գործունեության մեջ։ «Դա հնարավոր է նոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման ճանապարհով կամ արդեն գործող հանձնաժողովներում ընդդիմությանը պաշտոններ տրամադրելով»,- ասաց Սաֆարյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, հասարակությանը պետք է հասցնել արտախորհրդարանական ընդդիմության ձայնը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների միջոցով և թույլ տալ նրան քաղաքական պայքար մղել քաղաքակիրթ դաշտում։

«Իշխանությունների տված խոստումների իրականացման դեպքում երկրում կձևավորվի մի մթնոլորտ, որը բարենպաստ կլինի մրցակցային քաղաքական պայքարի համար»,- ասաց Սաֆարյանը։

Նա նաև հիշեցրեց, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովում պետք է քննարկվի Եվրախորհրդի կողմից հավանության արժանացած «Ցույցերի մասին» օրենքի նախագիծը, որը խորհրդարանի օրակարգ կմտնի առաջիկայում։

Պատգամավորը խուրջ խնդիր է համարում մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորումները։ Նրա խոսքերով, դատարանի առջև պետք է կանգնեն միայն քրեորեն պատժելի հանցանք գործած մարդիկ։

Սաֆարյանը նաև հայտարարեց, որ իրեն դուր է գալիս համաներման գաղափարը, բայց այդ հարցը պետք է նախ որոշվի դատական կարգով։ «Մինչև դատը քաղաքական ազդեցությունը այս գործընթացների վրա բացառվում է»,- ասաց Սաֆարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։