481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունները
12:25
14 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Cooperative Longbow/Lancer (Համատեղ աղեղր/համատեղ նիզակակիր) ՆԱՏՕ-ի զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի կունենա Հայաստանում՝ 2008 թ. սեպտեմբերի 15-ին, տեղեկացրեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը։

«Իրենց մասշտաբներով այդ զորավարժությունները առաջինն են տարածաշրջանում, և մեզ համար մեծ պատիվ  և պատասխանատվություն է, այդ պատճառով մենք պետք է արժանի կերպով պատրաստվենք այդ զորավարժություններին», - ասաց Փայտյանը Երևանում՝ «Համատեղ աղեղ,  Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորմանը նվիրված եռօրյա համաժողովի բացման ժամանակ։

Փայտյանը տեղեկացրեց, որ զորավարժությունները բաղկացած կլինեն երկու փուլից՝ առաջինը հրամանատարաշտաբային զորավարժություններն են՝ ավելի քան 300 սպաների մասնակցությամբ, երկրորդը դաշտային զորավարժություններն են, որոնց կմասնակցի ավելի քան 1000 մարդուց բաղկացած բազմազգ խաղաղապահ գումարտակը։

«Զորավարծություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամ-երկրները։ Մենք կտեսնենք բազմազգ զորամիավորում, զորավարժություններ, որոնք խաղաղության են բերում։ Այսինքն, զինծառայողները ևս մեկ անգամ պետք է ցույց տան, որ իրենց համագործակցությունն ուղղված է միայն խաղաղության պահպանմանը», - ասաց Փայտյանը։

Նա նշեց, որ մասնակից-երկրների ընդհանուր թիվը կճշտվի հունիսին՝ ամփոփիչ համաժողովի ժամանակ։

«Այսօր հարևան երկրներից ներկա են միայն Վրաստանի ներկայացուցիչները։ Սակայն այսօրվա հյուրերի թիվը մեզ հուշում է, որ մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ է», - ասաց Փայտյանը՝ հույս հայտնելով, որ Թուրքիան ևս կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

«Համատեղ աղեղ,  Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովին մասնակցում են շուրջ 110 զինծառայողներ, որոնցից 37-ը ՆԱՏՕ-ի տարբեր հրամանատարություններից են, 63-ը` արդեն իսկ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած 21 պետություններից: Համաժողովի օրակարգում ներառված են զորավարժությունների պլանի մշակումը, իրավական հարցերի համաձայնեցումը, ուսումնավարժական միջոցառումների ծրագրերի համակարգայնացումը, անձնակազմի համալրման ցուցակների ամբողջացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: