485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտել է իր այցը Վատիկան
19:49
13 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ավարտել է իր պաշտոնական այցը Վատիկան և երեքշաբթի վերադարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Նովոստի-Արմենիային» երեքշաբթի տեղեկացրեցին Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Այցի ընթացքում մայիսի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Սուրբ Պողոսի տաճարի տակ գտնվող երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի շիրիմին, ուր աղոթել է նրա հոգու հանգստության համար:

Այնուհետև Գարեգին Բ-ն այցելել է Սուրբ Պետրոսի բակում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորչի հրապարակ, ուր Հովհաննես Պողոս Բ Պապի օրոք տեղադրվել էր Հայ Եկեղեցու հավատքի հոր արձանը:

Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են նաև Սուրբ Պետրոսի հրապարակում կազմակերպված  հանդիպմանը, որը  նախագահում էին Բենեդիկտ ԺԶ Պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Երկու հովվապետերը ողջույնի խոսքեր են փոխանակել և ողջագուրվել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Մայր Տաճարի դիմացի հարթակում` ավելի քան 35 հազար հավատացյալների առջև: 

Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սալեզիանի Պապական համալսարան, ուր հանդես է եկել բանախոսությամբ:

Ի գնահատություն քրիստոնեական դաստիարակության և երիտասարդության կրթությանն ուղղված գործունեության` Նորին Սրբությունը պարգևատրվել է  պատվավոր դոկտորի աստիճանով:

Պարգևատրման արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն և Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը:

Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Հայրապետը Արևելյան Եկեղեցիների հարցերով Վատիկանի Խորհրդի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և իր պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Հռոմի Պապական Արևելյան ինստիտուտ և իր օրհնությունն ու ողջույնները փոխանցել Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին:

Հայր Ռոբերտ Թաֆթի ջանքերով կազմակերպված գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել հայ և կաթոլիկ գիտնականներ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից:

Մայիսի 9-ի առավոտյան հայոց պատվիրակությունն ուղևորվել է Վատիկանի Առաքելական պալատ, ուր մասնակցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Բենեդիկտ ԺԶ Պապի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում երկու Հովվապետերը կրկին ողջույնի և եղբայրական սիրո ջերմ խոսքեր են փոխանակել, անդրադարձել են Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու սերտ կապերին և համագործակցությանը:

Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բենեդիկտ ԺԶ Պապն առանձնազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են երկու եկեղեցիներին հուզող մի շարք խնդիրներ:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսի հետ և քննարկել Անգլիկան Եկեղեցու Լամբեթի գալիք ժողովին և քույր եկեղեցիների հետ ներկայիս հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Այցի ավարտին Սուրբ Պողոսի տաճարում` Պողոս առաքյալի շիրիմի մոտ, տեղի ունեցավ էկումենիկ աղոթքի արարողություն` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին Հռոմեակաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ և այլ հոգևորականներ:

Պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են նաև հայ և կաթոլիկ եկեղեցիներ ու սրբատեղիներ:

Մայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Միլան, ուր հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ, ինչպես նաև նախագահել է Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայիսի 11-12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալվել է Վենետիկում` Սուրբ Ղազար կղզում, ուր հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության հետ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։