484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 բուհերում սովորել է ավելի քան 112 հազար ուսանող
17:45
13 Մայիսի 2008

2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գորածակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հայկական բուհեր են ընդունվել 26 հազար 157 երիտասարդներ, որոնցից 52,1 տոկոսը՝ աղջիկ, և ավարտել են 17 հազար 863-ը, որոնցից 57,8 տոկոսը՝ աղջիկ։

Այսօրվա դրությամբ հայկական բուհերի առկա բաժիններում սովորում է 90 հազար 216, հեռակայում՝ 22 հազար 28 ուսանող։ Ընդ որում 2007-2008 ուսումնական տարում առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներ ընդունվել է, համապատասխանաբար, 22 հազար 61 և 4 հազար 96 ուսանող, իսկ ավարտել է 16 հազար 75 և 1788 ուսանող։

ԱՎԾ տվյալներով, ընթացիկ ուսումնական տարում ամենաշատ ուսանողներ՝ 22 հազար 524 մարդ, կրթություն է ստացել մանկավարժական մասնագիտություններով, 19 հազար 80-ը՝ տնտեսագիտական բլոկի մասնագիտություններով, 18 հազար 268-ը ստացել է բժշկական և սպորտային կրթություն, 10 հազար 607-ը՝  իրավագիտական մասնագիտություններ է ուսանել, 8 հազար 630-ը՝ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններ, 7 հազար 21-ը՝ արդյունաբերական և շինարարական հատվածի, 4 հազար 212-ը՝ մշակութաբանական ու կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագիոտություններ, 1217-ը՝ տրանսպորտի ու կապի, 20 հազար 685-ն ուսանել է այլ մասնագիտություններ։

85 բուհերից 67-ը գործում է Երևանում, երեքական բուհեր՝ Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում, երկուական՝ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում, և մեկական՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։