485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանը ավելացնելու է ռազմական ծախսերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար. նախարար
18:24
12 Մայիսի 2008

Հայաստանի ռազմական բյուջեն ավելանալու է՝ բանակի բոլոր պահանջները բավարարելու և որակական ցուցանիշներով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Ադրբեջանի ռազմական ծախսերի աճով, սակայն այդ ավելացումն արդեն իրականություն է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որակական ցուցանիշներով պահպանենք հավասարակշռությունը։ Պաշտպանության մեր ծախսերը ևս կաճեն», - երկուշաբթի լրագրողներին ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարի խոսքերով, Հայաստանի ռազմական ծախսերը աճում են ինչպես ռազմական կադրերի ուսուցման գծով, այնպես էլ այլ ուղղություններով։

«Մեր հնարավորությունների շրջանակում մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի կառավարությանը ներկայացնենք ծախսերի նախահաշիվը, որը կբավարարի բանակի պահանջները։ Չեմ ուզում այժմ անվանել տոկոսները, ըստ որոնց կավելանա ֆինանսավորումը, սակայն մենք վերլուծական աշխատանք կիրականացնենք», - նշեց նախարարը։

Միաժամանակ Օհանյանը տեղեկացրեց, որ 2007 թ.-ին պաշտպանության նախարարության համակարգի պահպանման համար ծախսերի գծով բյուջետային հատկացումները ամբողջովին իրականացված են, ինչպես և անցած տարիներին, ուղղվել են բանակի անվտանգության պահպանմանը, ռազմական տեխնիկայի ձեռքբերմանն ու օգտագործմանը, զինծառայողների կենցաղային և կացարանային պայմանների բարելավմանը։

2007 թ.-ին Հայաստանի պետբյուջեից պաշտպանության բնագավառի ֆինանսավորման ծախսերը կազմել են 95,8 մլրդ դրամ (շուրջ 312 մլն դոլար), ինչը 22,4 տոկոսով ավել է 2006 թ.-ի ցուցանիշից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։