486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայ քաղաքագետներին և լրագրողներին. փորձագետ
17:22
12 Մայիսի 2008

Ադրբեջանը թևակոխել է միջազգային ահաբեկչության նոր փուլ և պատերազմ է հայտարարել հայ քաղաքագետներին և լրագրողներին, կարծում է քաղաքագետ և փորձագետ Մելիք Շահնազարյանը։

Ապրիլի 22-ին Երևանին կից Պտղնի գյուղի սեփական տանը մահափորձ է կատարվել Մելիք- Շահնազարյանի վրա։  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին հայտնաբերվել, ձերբակալվել և կալանավորվել է մահափորձին մասնակից անձը, որը Հայաստանի քաղաքացի չէ և որի ցուցմունքները վկայում են այն մասին, որ պատվերը գալիս է Ադրբեջանից։

«Հայկական ծառայությունները տեղեկություն ունեն այն մասին, որ այդ գործում գործել է մարդկանց բավականին մեծ խումբ, որի գործունեության ֆինանսավորումն ևս բավականին մեծ է», - երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ եթե հանցագործներին հաջողվեր սպանել նրան, ապա ոչ մեկի մտքով չէր անցնի մշակել հենց այն տարբերակը, որի վրա այսօր հիմնվում է հետաքննությունը։

«Իսկ դա թույլ կտար հանցավոր խմբին մնալ երկրում և շարունակել մահափորձերը», - պարզաբանեց նա։

Միաժամանակ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նրա վրա մահափորձի դեպքը կստիպի Հայաստանի համապատասխան մարմիններին՝ ավելի զգոն լինել։

«Այսօր Հայաստանի տարածքում ազատ կարող են տեղաշարժվել մարդիկ, մասնավորապես, իրանական կամ թուրքական ընկերությունների տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր, և այսօր ոչ ոք վստահ չէ, որ այդ մարդիկ, բացի իրենց վարորդական պարտականություններից, չեն զբաղվի որևէ այլ գործունեությամբ», - ընդգծեց նա։

Այդ առնչությամբ վստահություն հայտնելով, որ առաջին անհաջող փորձից հետո կձեռնարկվեն նաև հաջորդները՝ քաղաքագետը հայտարարեց, որ համաշխարհային ահաբեկչությունում Ադրբեջանը խաղում է բավականին կայուն և նշանակալի դեր։

«Եվ եթե ավելի վաղ Ադրբեջանի տարածքում իրենց բջիջներն ունեին համաշխարհային ահաբեկչական կազմակերպությունները, ապա այսօր այդ պետությունը մտնում է առավել ակտիվ փուլ, և մենք պարտավոր ենք ասել համաշխարհային հանրությանը, որ Ադրբեջանը  ոչ միայն միջազգային ահաբեկչության  հովանավոր է, այլ  նաև  գործիք», - ասաց Մելիք-Շահնազարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: