480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքագետը ադրբեջանական հատուկ ծառայություններին մեղադրել է իր նկատմամբ մահափորձի մեջ
15:09
12 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին մեղադրել է իր կյանքի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

«ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին հայտնաբերվել, ձերբակալվել և կալանավորվել է ինձ վրա մահափորձին մասնակից անձը, որը Հայաստանի քաղաքացի չէ և որի ցուցմունքները հաստատում են իմ կասկածներն այն մասին, որ պատվերը գալիս է Ադրբեջանից»,- ասաց նա երկուշաբթի Երևանում լրագրողներին։

Մելիք-Շահնազարյանի խոսքով, մահափորձը կատարվել է ս.թ. ապրիլի 22-ին նրա սեփական տանը՝ Երևանին կից Պտղնի գյուղում, և նրան փրկել է միայն այն, որ արձակված փամփուշտը դիպել է պատուհանի ճաղերին։

«Ձերբակալվածի ցուցմունքները ցույց են տալիս, որ պատվիրատուները, կատարողները և աջակիցները Հայաստանի քաղաքացիներ չեն։ Կատարողներին հաջողվել է Հայաստան մուտք գործել, հետևել ինձ, իմանալ իմ տան և աշխատանքի վայրերը»,- պարզաբանեց նա՝ ձեռնպահ մնալով որևէ մանրամասնություններից, բացատրելով դա նրանով, որ այդ գործով քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Միաժամանակ քաղաքագետը հայտարարեց, որ «եթե ես շանթահարվեմ կամ հիվանդանամ թոքերի բորբոքումով, դրանում մեղավոր կլինի Իլհամ Ալիևը (Ադրբեջանի նախագահը - «Նովոստի-Արմենիա»), մի մարդ, որը զբաղվում է միջազգային ահաբեկչությամբ»։

«Իմ պնդումը հիմնավորվում է նրանով, որ ոչ մի պետության հատուկ ծառայություն չի հանդգնի նման քայլ կատարել մեկ ուրիշ պետությունում՝ առանց իր երկրի առաջին դեմքի անմիջական հրամանի կամ համաձայնության»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։