478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշում են Բուժքրոջ միջազգային օրը
13:21
12 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Բուժքրոջ միջազգային օրը՝ մայիսի 12-ը, նշվում է Երևանում։ Այս տոնը հաստատվել է 1971թ.-ին՝ անգլիացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի պատվին։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որպես բուժքրոջ մասնագիտական օր է ընտրել Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը. նա ծնվել է 1820թ. մայիսի 12-ին։

«Բուժքույրերը կարևոր դեր են կատարում առողջապահության  համակարգում, թեև Հայաստանում նրանք ավելի շատ ընկալվում են որպես բժիշկների օգնականներ»,- երկուշաբթի ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը՝ ամենշաբաթյա հերթական ճեպազրույցի ժամանակ։

Նա Երևանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում աշխատող 7016 բուժքույրերին և հատկապես քաղաքապետարանի վարույթում գտնվող բուժհաստատություններում աշխատող 3384 աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ։

«Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումներն ուղղված են երկրում բուժքույրերի դերի ամրապնդմանը»,- ավելացրեց Սողոյանը։

1912թ. Միջազգային Կարմիր Խաչի լիգան հաստատեց Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալը՝ որպես հիվանդների և վիրավորների խնամքի ժամանակ աչքի ընկած բուժքույրերի բարձրագույն պարգև։ Երկու տարին մեկ ԿԽՄԿ-ն շնորհում է Նայթինգեյլի անվան 50 մեդալ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: