484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Կաննում տեղի կունենա երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհանդեսը
12:42
12 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շնորհանդեսը տեղի կունենա Կաննում՝ մայիսի 23-ին, հաղորդեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Այս միջոցառման հիմնական նպատակը միջազգային կինոարտադրողների հետ կապերի հաստատումը և զարգացումն է»,- ասաց Հարությունյանը նախօրեին լրագրողներին։

Այս համատեքստում նա նշեց, որ նման միջոցառումը լավագույն հնարավորություն է ընձեռնում ներկայացնել «Ոսկե ծիրան» փառատոնը և հետաքրքրություն առաջացնել կինոարտադրության ներկայացուցիչների մոտ։

«Շնորհանդեսի շրջանակներում նախատեսված ընդունելության մասնակիցներն են լինելու համաշխարհային մակարդակի անվանի կինոռեժիսորներ։ Նրանցից ոմանց հետ մենք արդեն նախնական պայմանավորվածություն ունենք այն մասին, որ նրանք իրենց աշխատանքները կներկայացնեն մեր փառատոնում»,- ասաց գեղարվեստական տնօրենը։

Հայկական կողմից մասնակիցների թվում է հայտնի կանադացի կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը և փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Սուսաննա Հարությունյանն ավելացրեց, որ Փարիզում բացվելու է «Ոսկե ծիրանի» ֆրանսիական ներկայացուցչություն։

«Փարիզյան գրասենյակում անցկացվելու են տարբեր հանդիպումներ, որոնց նպատակն է լինելու հայկական փառատոնի և հայտնի կինոռեժիսորների միջև համագործակցության հաստատումը և ամրապնդումը»,- ավելացրեց նա։

Հերթական՝ հինգերորդ «Ոսկե ծիրան» փառատոնը, որը տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկն է, տեղի կունենա Երևանում՝ 2008թ. հուլիսի 13-20-ը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: