486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը հաստատել է որդեգրող ընտանիքներ երեխաներ հանձնելու կարգը
19:05
08 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է որդեգրող ընտանիքներ երեխաներին դաստիարակության հանձնելու կարգը, որդեգրված երեխաներին պահելու ամենամսյա վճարոմների կարգն ու չափը։

«Որդեգրել ցանկացող ցանկացած քաղաքացի պետք  է Երևանի քաղաքապետարան կամ մարզպետարան դիմում ներկայացնի դաստիարակելու համար երեխա կամ երեխաներ տալու և իր կենցաղային պայմանները ստուգելու խնդրանքով»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով կարգը։

Նրա խոսքերով, եթե երեխային որդեգրել է ցանկանում ամուսնական զույգ, նրանք համատեղ դիմում են ներկայացնում։ Վարդանյանը նշեց, որ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելուց հետո մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը հնգօրյա ժամկետում որդեգրող ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ եզրակացություն է կայացնում, որը  ուժի  մեջ է մեկ տարով։ Բացասական պատասխանի դեպքում դիմողին են վերադարձվում նրա ներկայացրած փաստաթղթերը։

«Ներկայացված եզրակացության հիման վրա դիմողը կամ ամուսնական զույգը կարող է երեխա ընտրել և տանել ընտանիք։ Որդեգրող ծնողների հետ պարտադիր պայմանով պայմանագիր է ստորագրվում որդեգրած երեխային դաստիարակման հանձնելու վերաբերյալ»,- ավելացրեց նա։

Ինչպես տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, որդեգրած ծնողներին վճարվում է  մանկատանը մեկ երեխային պահելու 100 տոկոս հատկացումների չափով։ Այն դեպքում, եթե ընտանիքում դաստիարակվում է երկու որդեգրված երեխա, որդեգրող ծնողին (ծնողներին) տրամադրվող վճարումը կազմում է տվյալ գումարի 150 տոկոսը, երեք և ավել երեխաների դեպքում՝ 200 տոկոս։

«Որդեգրված երեխաների դաստիարակության և հոգ տանելու համար ծնողներին ամեն ամիս նպաստ են ստանում՝ մեկ երեխայի համար նվազագույն աշխատավարձի չափով (80 ԱՄՆ դոլարի չափով- «Նովոստի-Արմենիա»), երկու երեխայի համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսը, երեք և ավել երեխայի դեպքում՝ 200 տոկոսը»,- ավելացրեց նախարարը։

Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն, 2002 թվականից հանրապետությունում որդեգրվել է 21 երեխա՝ տասական երեխա Լոռու և Գեղարքունիքի մարզում, երկուսը՝ Կոտայքի մարզում։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին Հայաստանի հեռուստաընկերությունններին կոչ արեց ավելի ակտիվ լուսաբանել, թե ինչպես են ապրում որդեգրված երեխաները հայկական ընտանիքներում։

«Մենք պետք  է ձգտենք, որ մեր ընտանիքները հայ երեխաների որդեգրեն և հայ որդեգրող ծնողներ ավելի շատ լինեն, կա օտարերկրացի»,- ընդգծեց վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։