478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հայտարարվել է գիտության և արվեստի ոլորտներում լավագույն ստեղծագործական աշխատանքների մրցույթ
16:21
08 Մայիսի 2008

Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են գիտության և արվեստի ոլորտներում լավագույն ստեղծագործական աշխատանքների երկրորդ մրցույթի մասին։

«Այս տարի մենք որոշել ենք ընդլայնել այն ոլորտների սահմանները, որտեղ մրցույթ է անցկացվում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց երկու կազմակերպությունների փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։

Այսպես, ընթացիկ տարում բացի ժուռնալիստիկայի և գրականության ոլորտներից, լավագույն աշխատանքներ կընտրվեն նաև գիտության, գեղանկարչության և երաժշտության ոլորտներից։

Աղայանը նաև հայտնեց, որ գրականության մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է գործեր ներկայացնեն «Հայը 21-րդ դարի սկզբին» թեմայով, իսկ ժուռնալիստիկայի մրցույթի թեման կլինի «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»։

Դրանից բացի, գեղանկարչական մրցույթը «Հայաստանը և հայերը նկարչի աչքերով» թեմայով կանցկացվի մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Նկար», «Քանդակագործություն», «Գրաֆիկա», «Դեկորատիվ արվեստ»։

Փոխնախագահն ավելացրեց, որ կոմպոզիտորների ու գիտնականների մրցույթը նույնպես կանցկացվի մի քանի անվանակարգերում։

«Կոմպոսզիտորները կարող են ներկայացնել կամերային նվագախմբի, մենակատարների համույթի և երգչախմբի համար գրված իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունները։

Գիտնականները կարող են ներկայացնել տեխնիկական գիտությունների և ինֆորմատիկայի իրենց աշխատանքները։

Ընդ որում Աղայանն ավելացրեց, որ մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը հասնում է 80 հազար դոլարի։ Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը 2009 թվականի հունվարի 31-ն է։

«Արդեն 2009 թվականի գարնանը մենք կսկսենք ընտրել լավագույն աշխատանքները, իսկ հաղթողները կպարգևատրվեն աշնանը»,- եզրափակեց փոխնախագահը։

Լավագույն ստեղծագործական աշխատանքների արդյունքները Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի միության նախաձեռնությամբ ամփոփվել են 2008 թվականի փետրվարին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։