482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության մասին երեք գրքերի շնորհանդեսը
15:53
08 Մայիսի 2008

Երևանում հինգշաբթի տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի և գործունեության մասին պատմող երեք գրքերի՝ «Հայաստանը և Մերձավոր արևելքը» (հեղինակն ինքը Նանսենն է), «Քրիտոսի ավետարանի մարդկային թարգմանությունը» («Նանսենի անվան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի խմբագրությամբ), «Ֆրիտյոֆ Նանսենը հետազոտող» (հեղինակն Էդուարդ Շելտոնն է) շնորհանդեսը։

«Մենք պարտավոր ենք մշտապես հարգել ու հիշել այն մարդասիրական, ազնիվ ու բարոյական գաղափարները, որոնք մարմնավորում էր Ֆրիտյոֆ Նանսենը՝ մեծագույն աջակցություն ցույց տալով հայ ժողովրդին»,- հինգշաբթի գրքերի շնորհանդեսին ասաց «Նանսենի անվան հիմնադրամի» նախագահ Ֆելիքս Բախչինյանը։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանն իր հերթին նշեց, որ պետությունը պետք է խթանի նման գրքերի հրատարակմանը ոչ միայն հայերեն, այլև անգլերեն և այլ օտար լեզուներով։

«Այս գրքերը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության ամենավառ ապացույցներն են, և միջազգային հանրությունը պետք է իմանա ողջ ճշմարտությունը նրանց մասին»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ այդ գրքերը կարող են լավ «հակակշիռ դառնալ այն ամբողջ ստի, որը քարոզում է  Թուրքիան»։

Երևանի պետական համալասարնի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ Նանսենի հոդվածներն ու զեկույցները բարություն են սովորեցնում, ճշմարտության և ազգապահպանման ու մշակութային ժառանգության պահպանման կոչ են անում։

Ներկայացված հրատարակություններում պատմվում է Նանսենի գործունեության և 1915-1922 թվականների իրադարձությունների հանդեպ նրա ունեցած վերաբերմունքի մասին։ Մասնավորապես, «Հայաստանը և Մերձավոր արևելքը» գրքում մեծ մարդասերը խստությամբ դատապարտել է ոչ միայն թուրք ջարդարարներին՝ Հայոց ցեղասպանության մեղավորներին, այլև եվրոպական երկրներին, որոնք հայ ժողովրդին ներքաշել են իրենց քաղաքակնության հորձանուտը։

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի գիտնական է, բևեռախույզ ու օվկիանոսագետ, հասարակական գործիչ, մարդասեր։ Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1914-18 թվականներին, Նանսենն Ազգերի լիգայի գերագույն կոմիսար է եղել ռազմագերիների հարցերով, զբաղվել է ռազմագերինին ու փախստականներին Հայրենիք վերադարձնելու խնդիրներով։

Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր դեր է խաղում հայ ժողովրդին օգնելու ուղղությամբ նրա կատարած աշխատանքը։ Նանսենը վստահաբար քննադատում էր Աբդուլ Համիդի և երիտթուրքերի կազմակերպած հայերի կոտորածը, թե թուրքական գազանությունն իր ծավալներով ու դաժանությամբ պատմությամբ մեջ իր նմանը չունի։

Զբաղվելով փախստականների խնդիրներով՝ Նանսենը ցեղասպանությունից փրկել է 320 հազար հայի, ովքեր հետագայում նանսենյան անձնագրերով կարողացել են ապաստան ու քաղաքացիություն ստանալ աշխարհի 52 երկրում։

Նանսենը հանդես էր գալիս հայ-փախստականներին Խորհրդային Հայաստան վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու ելույթներով, ղեկավարում էր փախստական հայերի հայրենադարձության խնդիրներով զբաղվող հանձնաժողովը (1925-29թթ.)։Հարցն ուսումնասիրելու ու նախապատրաստելու համար 5 հոգանոց հանձնաժողովը Նանսենի գլխավորությամբ 1925 թ. հունիսին ժամանեց Երևան։

Հայ ժողովրդին ու Հայաստանին Նանսենը շատ հոդվածներ, զեկույցներ ու ելույթներ է նվիրել։

1922 թվականին Նանսենին է շնորհվել Նոբելյան մրցանակ, իսկ 1938-ին Նոբելայն մրցանակ է շնորհվել Ժնևում 1931 թվականին հիմնադրված փախստականների հարցերով Նանսենյան միջազգային գործակալությանը։

Երևանում Նանսենի անունով փողոց կա։ Սպիտակ քաղաքում, 1988-ի երկրաշարժից հետո նորվեգացիների հիմնած «նորվեգական գյուղի» տարածքում կկանգնեցվի Նանսենի հուշարձանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: