483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդավարությունը Հայաստանի ժողովրդի և ղեկավարության գիտակցված ընտրությունն է. ՀՀ ԱԳ նախարար
12:23
08 Մայիսի 2008

Ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանի ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունն է, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանի առջև կանգնած է ժողովրդավարության առավել խորացման խնդիրը, որը ժողովրդի գիտակցված ընտրությունն է, և Հայաստանի կառավարությունը հաստատակամ է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու», - ասել է Նալբանդյանը՝ նախօրեին ելույթ ունենալով ԵԽ նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանի ժամանակ։  Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի, կազմակերպության Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։

«Մենք անցել ենք որոշակի ճանապարհ, բայց գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան, և  հավատացած ենք, որ անհրաժեշտ ջանքեր գործադրելով՝ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, ավելի հաստատակամորեն կշարունակենք բարեփոխումները ոչ թե միայն այն բանի համար, որ պարտավորություններ ենք ստանձնել կամ այդպես են կամենում մեր բարեկամները, այլ որ դա Հայաստանի ղեկավարության և ժողովրդի գիտակցված ընտրությունն է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Այդ նպատակով, նշել է նախարարը, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն պատրաստակամություն է հայտնել հասարակությանն առավել ներգրավելու քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացին` հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին և հասարակությանը՝ համատեղելու իրենց ջանքերը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին և կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ առկա գործընթացը շարունակելու վերաբերյալ։ Նրա խոսքերով, Մադրիդի նախարարական հանդիպանը հակամարտության լուծման համար համանախագահների ներկայացրած առաջարկները հնարավորություն են ընձեռնում լուծումներ գտնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: