478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները շահագրգռված են մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ և համակողմանի քննությամբ. վարչապետ
10:42
08 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ և համակողմանի քննությամբ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Սարգսյանը հայտարարել է չորեքշաբթի՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ  ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ընթացքում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով Գլխավոր դատախազության տվյալներով տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ 100-ից ավելին կալանավորված են։

Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է  նախկինում  ասված  իր տեսակետը, որ եթե ցանկանում ենք  պատասխանատու և կառուցողական  ընդդիմություն ունենալ, առաջին հերթին պետք  է ունենանք պատասխանատու կառավարություն։

«Մենք մեզանից  պետք է սկսենք և առաջընթացի ապահովման ակտիվ քայլեր իրականացնենք, որպեսզի  ժողովուրդը մեզ հավատա: Համոզված եմ, որ  առկա խնդիրների այն  լուծումները, որ մենք  առաջարկում  ենք, ավելի լավ  լուծումներ են, քան որևէ  մեկը Հայաստանում  կարող է  առաջարկել», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդիկ պատրաստ են համագործակցել կառավարության հետ՝ դրանց իրականացման հարցում, ապա  կառավարությունը մեկնել է համագործակցության ձեռքը: 

«Սակայն երկար չենք կարող սպասել, որ այդ ձեռքը սեղմեն: Խնդիրները շատ են, իսկ ժամանակը` քիչ, և մենք արդեն սկսել ենք  քայլեր իրականացնել», - ասել է  Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում վարչապետը հյուրերին  ներկայացրել է  Հայաստանի առջև կանգնած  հիմնախնդիրներն և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Առաջնահերթ լուծում պահանջող  խնդիրների թվում նա նշել է հատկապես սոցիալական լուրջ խնդիր դարձած գների աճի  հետևանքների մեղմման, հարկային և մաքսային վարչարարության  կատարելագործման ու այդ համակարգերի  բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության  բարձրացման, կառավարության ծրագրի իրականացման գործընթացում ընդդիմությանը  ևս մասնակից դարձնելու, ձեռնարկվող միջոցառումների հնարավորինս լայն հրապարակայնության  ապահովման հարցերը։

Կողմերը անդրադարձել են նաև հայ-թուրքական  հարաբերություններին և ԼՂՀ հակամարտության կարգավորման  խնդիրներին։ Կարևորվել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Եվրամիության   հետ  Հայաստանի համագործակցության զարգացումը և ԵՀՔ գործողությունների ծրագրի  իրականացման  ուղղությամբ ակտիվ  աշխատանքի շարունակումը:

Վարչապետը  նշել է, որ գնաճի խնդիրը կառավարությունը այս օրերին քննարկում է  նաև Համաշխարհային  բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի հնարավորինս  արագ  որոշակի ծրագրեր իրականացվեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: