484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
19:10
07 Մայիսի 2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Հայրենական մեծ պատերազմի Վետերանների կոմիտեի և Վետերանների խորհրդի մի խումբ անդամների:

«Ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ` Հաղթանակի տոնի առթիվ և ի դեմս ձեզ` բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել հաղթանակի կռման գործում»,- հանրապետության նախագահի խոսքերը «Նովոստի-Արմենիային» մեջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից:

«Իհարկե, այսպիսի դեպքերում, առաջին հերթին, մենք խոսքն ուղղում ենք այն մարդկանց, ովքեր անմիջապես խրամատներում լինելով զինվոր, սպա գեներալ, կարողացել են պայքարել և այդ չարիքի դեմ, և հաղթանակ բերել մեզ բոլորիս, և անշուշտ նաև նրանց, ովքեր թիկունքում իրենց ջերմությամբ, իրենց հույսով ու հավատով, նաև հարվածային աշխատանքով նպաստել են, որպեսզի զինվորն ու սպան կարողանան հասնել այդ հաղթանակին»,- ասաց Սարգսյանը:

Պետության ղեկավարը նշեց, որ «եթե չլիներ մեր պապերի օրինակը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ամենայն հավանականությամբ,  չէինք կարողանա մեր նորօրյա պատմության մեջ պաշտպանել մեր հայրենիքը, պաշտպանել մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:

«Շնորհակալ եմ ձեզ և ծառայության համար, և այն աշխատանքի համար, որ պատերազմից հետո, մինչև հիմա իրականացնում եք՝ մեր երիտասարդ սերնդին կրթելու, դաստիարակելու ուղղությամբ: Ձեր անձնական օրինակը շատ կարևոր է նրանց հայրենասիրական դաստիարակության գործում»,- ասաց նախագահը։

Զրույցի ընթացքում վետերանները երկրի ղեկավարի հետ քննարկեցին  իրենց սոցիալական ապահովությանն առնչվող մի շարք խնդիրներ: Միաժամանակ նրանք նշեցին, որ վերջին տարիներին պետության ուշադրությունն ու հոգածությունը վետերանների նկատմամբ զգալիորեն մեծացել է:

Իր հերթին նախագահը վստահեցրեց, որ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը արագորեն լուծում կստանան:

Մեծ հայրենականի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցեցին նաև համապետական  խնդիրների մասին և ասացին, որ դրանց աստիճանական լուծումը տեսնում են միայն կայուն, համախմբված և լավ պաշտպանված Հայաստանի առկայությամբ:

Կարևորելով ազգային միասնությունն ու համերաշխությունը՝ նրանք նշեցին, որ հաստատակամորեն կանգնած են իշխանությունների թիկունքին, գտնում են, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ և լիովին պաշտպանում են նախագահի վարած քաղաքականությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: