482.69
-0.3
589.56
-1.57
8.51
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ից Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրեր
18:50
07 Մայիսի 2008

2010 թվականից Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և քարտերի համակարգ, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը։

«Նոր անձնագրային համակարգը նախատեսում է արտասահմանյան անձնագրի առկայություն, որը կստանան այն քաղաքացիները, որոնք մտադիր են անցնել Հայաստանի պետական սահմանը՝ արտասահման այցելելու համար, ինչպես նաև ներպետական գործածության քարտեր»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։

Զաքարյանի խոսքով, բիոմետրիկ անձնագրերը և քարտերը ունենալու են հատուկ չիպեր, որոնց վրա գրանցվելու է ողջ անձնագրային  տեղեկատվությունը, ինչպես նաև անձնագրի տիրոջ լուսանկարը և մատնահետքերը։

«ՀՀ քաղաքացիները կարող են բիոմետրիկ քարտերը Հայաստանի ներսում օգտագործել որպես անձը հաստատող փաստաթուղթ, որը իրավունք է տալիս հանրապետության տարածքում կատարել ցանկացած տեղաշարժ կամ գործարք»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Զաքարյանն ավելացրեց, որ գործող անձնագրերը պահպանվելու են մինչև վավերականության ժամկետի ավարտը և 2010 թվականից հետո փոխարինվելու են բիոմետրիկ փաստաթղթերով։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը հայտարարել էր, որ բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման հետ կապված Ոստիկանությանը կից ստեղծվելու է Քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: